Հայերեն
Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց 

«Եթե սահմանադրական փոփոխություններն իրականություն դառնան, ապա դրան հաջորդելու են Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու և Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցերը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայր օրենքի փոփոխության թեման պարբերաբար հայտնվում է քննարկումների կիզակետում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ իշխանության եկած այս քաղաքական ուժի օրակարգային հարցերից մեկը եղել է սահմանադրական փոփոխությունները: «Օրակարգային այդ հարցն իրենց իշխանության գալու հիմքում էր, իշխանափոխության հիմնաքարերից, իսկ այս քաղաքական ուժի ամենաշահարկված քաղաքական դիվիդենտներից մեկը սահմանադրական նախորդ բարեփոխումներն էին, որոնք, ըստ այս պահին գործող վարչապետի և նախկին ընդդիմադիր գործչի, կատարվել էին կոնկրետ քաղաքական գործչի կողմից կոնկրետ քաղաքական նպատակահարմարության և ելքի համար:

Պատիվ եմ ունեցել լինել 2013-2015 թթ. գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ: Ամենօրյա ռեժիմով մասնակցել եմ գերծանրաբեռնված աշխատանքներին, և դա իմ մասնագիտական գործունեության լավագույն փորձն է եղել, որովհետև այնտեղ մեկտեղված էին մեր երկրի լավագույն իրավագետները, հեղինակավոր հետագիծ ունեցող անձինք: Սրան հղում եմ կատարում՝ պնդելու, որ բնավ քաղաքական հենք չունեին այս փոփոխությունները, և իրապես ահռելի մասնագիտական աշխատանք է կատարվել, քննարկումներ են եղել, տարաբնույթ տարբերակներ են քննարկվել, քննադատական խոսք է հնչեցվել մեկը մյուսի նկատմամբ: Այդ հանձնաժողովը, ի հեճուկս պիտակավորումների, բավականին բաց է աշխատել:

Պարբերաբար հանդես էին գալիս հայտարարություններով, թե՛ հայեցակարգի, թե՛ սահմանադրության փոփոխությունների նախագծերը ժամկետների պահպանմամբ ներկայացնում էին հանրությանը, հանրային լսումներ էին կազմակերպում երկրում: Ներկայիս քննադատների մեծամասնությունն այդ ժամանակ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ գեթ մեկ առաջարկով հանդես չի եկել: Քննադատությունը, աղմուկը զուտ իմիտացիոն բնույթ ունի, որովհետև գործնականում որևէ շոշափելի քայլ՝ առ իրենց կողմից խնդրահարույց թվացող պրոցեսներ, երբևիցե չի իրականացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս հետևություն անել, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների պրոցեսն ակտիվացնում է և առավել առանցքային, օրակարգային դարձնում Ադրբեջանի պահանջների համատեքստում: «Փոխվել է խոսույթը: Այս քաղաքական ուժը նախորդ տարի պաշտոնապես հայտարարեց, որ իրենց կողմից այդքան քննադատված և չարչրկված կառավարման ձևն իրենց հարմար է և փոփոխության չի ենթարկվելու, այսինքն՝ այս սահմանադրական փոփոխությունները կառուցվելու են խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու միտումով:

Երկրորդ՝ հունվարին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ոչ թե պետք է գնանք սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով: Այստեղ նյութաբանական և տեխնիկական էական տարբերություններ կան: Մասնավորաբար՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել, սակայն կաշկանդված են չորս անփոփոխելի հոդվածների և Սահմանադրության նախաբանի փոփոխությամբ: Այսինքն՝ գալիս ենք այն եզրահանգման, որ նոր Սահմանադրության ընդունումն օրակարգ դարձնելու պատճառներից մեկը և հիմնականն այն է, որ պատրաստվում են փոփոխել մեր Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հիշեցնում է, որ մեր Երրորդ հանրապետության գոյության ընթացքում Ցեղասպանության ճանաչման պահանջի, Հայոց հարցի վրա միջազգային հանրության ուշադրության հրավիրման, մասնագիտական գործիքակազմերի կիրարկման և, առհասարակ, մեր ազգի՝ տասնամյակներ տևող աշխատանքների անկյունաքարում գտնվող հարցերն ամփոփված են Սահմանադրության նախաբանում: «Նախաբանը, որպես յուրաքանչյուր պետության հիմնական իրավական փաստաթղթի բնութագրիչ հատված, նկարագրություն և հղում է տալիս մեր Երրորդ հանրապետության ձևավորման հիմնաքարերին և նպատակային դրույթներին՝ հիմքում ունենալով հիմնադիր նախահայրերի պատգամները և Անկախության հռչակագրով սահմանված դրույթները: Այն ուղղակիորեն հղում է անում Անկախության հռչակագրին:

Ի՞նչն է վտանգը: Մեր Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին՝ դրան նախորդող բավականին տաժանակիր՝ մոտ հինգ տարի տևող հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Մեր պետության և մարդ-պետություն, մարդ-հասարակություն իրավահարաբերությունների, պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման, սահմանադրական իրավունքի և սահմանադրա-իրավական հարաբերությունների զարգացման իրավահենությունը հիմնված է եղել 1990 թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի վրա:

Այսինքն՝ մեր պետության իրավական հիմքն Անկախության հռչակագիրն է: Ադրբեջանը նպատակ ունի փաստացիորեն բարձրացնել Անկախության հռչակագրի առոչնչության և իրավական ուժից հրաժարման պահանջ, որը հետագայում իրենց համար դառնալու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցի բարձրացման հենասյունը: Իրենք գործում են շատ տրամաբանական, պրոֆեսիոնալ և փոխկապակցված եղանակով: Գոյություն ունի քայլերի հերթականություն: Եթե, ի դժբախտություն մեզ, իրենց հաջողվեց այս իշխանությունների ձեռքով և դեմքով անցկացնել այդ չարաբաստիկ սահմանադրական փոփոխությունները, այնուհետև դրան զուգորդելու է Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու հիմնահարցը, դրանից հետո բարձրացվելու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցը»,-ընդգծում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը:

Ինչպե՞ս է օրվա իշխանությունը սա հրամցնելու ժողովրդին՝ որպես «լավ ապրելու» թեզի շարունակությո՞ւն: Մելոյանը կարծում է, որ նրանք իրենց մանիպուլ յատիվ թեզերը զուգորդում են ավելի խորքային ու վտանգավոր գործընթացներին: «Հրավիրվեցին խորհրդարանական լսումներ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցման հարցով: Սա՝ այն դեպքում, երբ որևէ հարթության վրա երբևիցե ԵՄ-ի կողմից չէր բարձրաձայնվել, քննարկվել կամ խորհրդակցվել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Այս մակարդակում այս հարցի բարձրացումը զավեշտ է և ակնհայտորեն գերմանիպուլատիվ բնույթ ունի: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար բավականին ականջահաճո է ԵՄ-ին անդամակցելու փաթեթավորմամբ հրամցվող հրուշակեղենը: Սակայն դա գոնե չնչին տոկոսային հարաբերակցությամբ պետք է իրատեսական լինի:

Պետությունն իրավունք չունի իր քաղաքացուն այդքան հիմարացնել և պետական ինստիտուտներին տրված գործիքակազմերն ու պետական ռեսուրսներն այդ նպատակով կիրարկել: Կարող էր վիզայի ազատականացման ենթատարրի կյանքի կոչման պրոցես քննարկվել որևէ հարթությունում, սակայն պետք է ընդգծել, որ թե՛ Սահմանադրությունը, թե՛ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն ունեն հստակ սահմանված դեպքեր, թե երբ ու որ հարցերով են հանրաքվեներ անցկացվում: Վերպետական մարմնին, օրինակ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցը հանրաքվեի առարկա է:

Սահմանադիրը դա դարձրել է հանրաքվեի առարկա՝ այդ որոշման լիազորությունը ընձեռելով և պատվիրակելով ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն: Ոչ թե պետական ինստիտուտները և պաշտոնատար անձինք, այլ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն որոշելու որևէ վերպետական կառույցին միանալու հարցը: Բայց պետք է ընդգծել, որ նման հարց օրակարգի որևէ մակարդակում բացակայում է: Եթե ԵՄ-ի հետ փոխհարաբերության հարց լիներ, այն միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրի լուծման առարկա է, միջազգային պայմանագրերի վավերացման համար ունենք այլ գործընթաց, ըստ Սահմանադրության և օրենքների, դա հանրաքվեի ներկայացման առարկա չէ:Այսպիսով՝ զուգահեռաբար նկատում ենք, որ սկսել են նոր Սահմանադրության ընդունումը բարեհաճ փաթեթավորմամբ ներկայացնել հանրությանը, կրկին Օվերտոնի պատուհանն են բացում, որպեսզի մարդկանց նախապատրաստեն՝ դրական տրամադրելով նմանատիպ փոփոխության հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այն իրավիճակում ենք ապրում, որ մեր երկրում հակաիրավական, ապօրինի ընթացակարգերով, խախտելով Սահմանադրությունը, միջազգային իրավունքի և պրակտիկայի տրամաբանությունը, Հայաստանի Հանրապետությունից զիջվում են տարածքներ: «Սահմանադիրը Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխության լիազորությունը պատվիրակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն: Այսօր, առանց հանրաքվեի տեսքով քաղաքացու կարծիքը հարցնելու, հանձնվում են տարածքներ Հայաստանի Հանրապետության կազմից՝ արդարացնելով դա այն պատրվակով, որ դրանք թշնամական հողեր են:

Երեք իրավական հակափաստարկ կարող եմ նշել: Այդ տարածքները գյուղեր են, որոնք իրենց տեղանուններով ամրագրված են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Երկրորդ՝ այս տարածքների հայկական լինելու հանգամանքը փաստել է Կադաստրի պետական կոմիտեն՝ տալով այնտեղ բնակվող քաղաքացուն սեփականության վկայագիր, երրորդ՝ այդ գյուղերում ոչ վաղ անցյալում ընտրություններ են անցկացվել, որտեղ քաղաքացին իրացրել է իր ընտրական իրավունքը: Իրենց պնդումն ական է առ հանրություն ու պետականություն, որովհետև այն բացառապես երկրորդում ու կրկնում է ադրբեջանական պաշտոնյաների թեզերը: Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյան որևէ պարագայում իրավունք չունի իրեն այդպիսի արդարացում թույլ տալ: Հողեր են հանձնում առանց միջազգային որևէ փաստաթղթի առկայության: Ու թույլ են տալու, որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ և սակարկություններ ներկայացնի:

Ինչպե՞ս է հնարավոր առանց իրավահեն փաստաթղթի հանձնել հսկայական տարածքներ ու անվտանգության գեթ մեկ երաշխիք պարունակող պարտավորվածություն չստանալ Ադրբեջանից: Այն, ինչ այսօր իրականացնում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, չի տեղավորվում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական, ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային որևէ կանոնի ներքո: Այս պայմաններում, որ գերիներ ունենք Ադրբեջանում, ավելին՝ եթե անգամ մեկ գերի ունենայինք, չէր կարելի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Նրանք թղթի վրա պարտավորություն էին ստանձնել. եթե չես կարողանում դրա կատարմանը պահանջատեր լինել, ի՞նչ «խաղաղության պայմանագրի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին կարող է խոսք լինել»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անց