Հայերեն
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութ Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե 

«Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի, սա մեզ հպարտություն է փոխանցում, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը». կապիտան Սամվել Մատինյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Սպասված էր նրա ծնունդը մեր ընտանիքում: Ինչպես սպասում էինք, որ իր ծնվելով լույս և ուրախություն է մեր տուն գալու, այդպես էլ եղավ: Շատ ակտիվ էր, սիրված, անընդհատ ուշադրության կենտրոնում և չափից դուրս բարի ու խղճով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Սամվելի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում շատ լավ էր սովորում: «Նրա սերը ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանդեպ էր: Բուհ ընդունվելու և բարձրագույն կրթություն ստանալու համար Սամվելը դիմեց ԵՊՀ ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժին, ընդունվեց, զուգահեռ դիմել էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, կրկին ընդունվել էր: Երկուսի միջև ընտրություն կատարելիս ընտրեց ռազմական համալսարանը: Ռազմական գործի հանդեպ սերն ի հայտ եկավ վերջին դասարաններում, երբ ուսումնասիրում էին «Ռազմագիտություն» առարկան: Այնքան լավ էր հանձնել քննությունները, այնքան ճիշտ էր կատարել իր չափագրումները, որ իրեն ընտրել էին որպես հրետանավոր»: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Գայանեն արձագանքում է՝ որդու սովորելու տարիներին դեռ պատերազմի մասին խոսք անգամ չկար, տեղային և այլ բնույթի մարտեր ևս չկային:

«Երբ ընդունվել էր, այդ պահին շատ ուրախացանք, բայց իրեն շատ դժվար ենք ճանապարհել: Երբ տնից գնում էր, սարսափելի դժվար էր: Մի քանի օր մեզ չենք «հավաքել»: Իրեն տեսանք քառասուն օր հետո՝ երդմնակալության արարողությանը: Ինչպիսի հանդիպում էր՝ և՛ մենք էինք լաց լինում, և՛ Սամվելը»: Ռազմական համալսարանում սովորելու երրորդ տարում՝ 2016 թ.-ին, Սամվելը պրակտիկայի է մեկնում Արցախ՝ Մեխակավան (Ջաբրայիլ): «Իրենք տեղ էին հասել, և գիշերը պատերազմը սկսվել էր: Այդ ժամանակ հենց Ջաբրայիլում էին եղել: Պատերազմի ավարտից հետո բարձրացել էին հենց այն նույն դիրքերը, որտեղից կռիվը սկսվել էր: Չգիտեմ՝ սպաների վերաբերմունքն էր հավանել, թե տեղանքը, բայց, երբ համալսարանն ավարտելիս ասել էին, որ կարող են Արցախում առաջնային սահմանագծում զորամասեր ընտրել և այնտեղ ծառայել, չէր մասնակցել վիճակահանությանը, գրել էր, որ ուզում է գնալ Մեխակավան»:

Լեյտենանտ Սամվել Մատինյանն ուղևորվում է Արցախ: Ծառայության ընթացքում ստանում է ավագ լեյտենանտի, իսկ լավ ծառայության համար վաղաժամկետ շնորհում են կապիտանի կոչում: Մայրիկն ասում է՝ որդին մի սահմանից՝ իր ծննդավայր Այգեհովիտից գնացել է մեկ այլ սահման: «Երբ արձակուրդների ժամանակ իր ընկերների հետ գալիս էր մեր տուն, միանգամից հասկանում էիր, թե որքան սիրված ու ընդունված է Սամվելը: Որոշ ժամանակ ծառայելուց հետո Սամվելն ինձ տարավ իր մոտ, այնտեղ որպես բուժքույր էի աշխատում: Մի տարի այնտեղ իր հետ ապրել եմ, պատերազմից կես տարի առաջ վերադարձել: Մեխակավանում հիմնականում ապրում էր սպայական կազմն ընտանիքներով: Կային խանութներ, վարսավիրանոցներ: Մի անգամ խանութում առևտուր էի անում, խանութպանը հարցրեց՝ կներեք, դուք անծանոթ եք, ո՞վ եք: Պատասխանեցի՝ Մատինյան Սամվելի մայրն եմ: «Որքան շնորհակալ ենք, որ այսքան լավ տղա եք դաստիարակել ու ճանապարհել մեզ մոտ: Մեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի ընտանիք ունի նա»:

Նույնը նաև ասաց իրենց գնդի հրամանատարը: 2020 թ. հունվարի 1-ին իր հրամանատարի հետ եկել էին մեր տուն: Նա ասաց՝ միշտ ուզում էի գալ ձեր տուն, ծանոթանալ ձեզ հետ, հասկանալ, թե ինչ ընտանիքից է դուրս եկել Սամվելը, որ այսքան լավն է: Իր ընկերները, սպայական կազմը, հրամանատարներն ամեն տարի Սամվելի համար կարևոր՝ իր ծննդյան, հիշատակի օրերին, և ոչ միայն, մեր տուն են գալիս: Ընտանիքներով բարեկամացել ենք: Այնքան մտերմիկ երեկոներ ենք ունենում, ամեն ինչ այնքան լուսավոր է լինում, անգամ տխրությունը»: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Սամվելը Մեխակավանում էր: Մայրիկի խոսքով, առաջինը նրանց դիրքերի վրա են հարձակվել:

«Իր հրամանատարը, որը Սամվելին որդու, եղբոր, ընկերոջ պես է սիրում, հետագայում պատմեց՝ հարձակում է եղել իրենց դիրքերի վրա, Սամվելն իր մի քանի զինվորի հետ շրջափակման մեջ են հայտնվել. «Աղոթում էի, որ կարողանան դուրս գալ: Երկնքից կրակ էր թափվում: Մի քանի ժամ հետո ծխի, կրակի միջից Սամվելն իր զինվորների հետ դուրս եկավ, կարծես Աստված ինձ օրհնեց, կարծես իմ մի քանի տարի կորած հարազատին գտած լինեի»»: Տիկին Գայանեն ասում է, որ երբ հարակից վաշտերի հրամանատարներ են զոհվել, այդ վաշտերի տղաները միացել են Սամվելենց, և նա եղել է այդ ամբողջ մարտկոցի՝ 102 հոգու հրամանատարը: «Մեկ վիրավոր են ունեցել, որի վիրավորվելուց անմիջապես հետո տարել է բուժկետ, վիրակապել են, մի քանի օր մնացել է այնտեղ ու վերադարձել: Ասում են, որ բոլորին խիստ հանձնարարություն է տվել՝ կասկան գլխներից չհանել անգամ քնելուց: Իսկ ամենածանր պահերին նաև կատակներ է արել, ոգևորել տղաներին, նշում են՝ մեր ուրախությունն էր: Հատուկ հանձնարարությամբ մեկ զինվորի հետ նաև գնացել է արդեն թշնամու տիրապետության տակ անցած հատված, այնտեղ ավարտել իր գործողությունը և վերադարձել: Իր հրամանատարը՝ Խաչիկը, ասում է՝ երբ գնում էր, այնքան պինդ գրկեցի իրեն, վախ կար, որ կարող է հետ չգալ, աղոթում էի, որ հետ գար ու եկավ»:

Հոկտեմբերի 29-ին Սամվելը կարողանում է տուն գալ: Մայրիկը վերհիշում է՝ անասելի ծանր էին տրվում այն զրույցները, երբ հայտնում էր ընկերների՝ Լևոնի, Հարութի, Արմենի զոհվելու լուրերը: «Ինձ ասաց, որ Արմենը զոհվել է, «պիտի գամ, որ իրեն հրաժեշտ տամ»: Ու եկավ: Հողին հանձնեց իր ընկերոջը: Գիշերով տղաների համար անհրաժեշտ ամեն ինչ գնեց՝ հագուստ, ուտելիք, ծխախոտ: Հոկտեմբերի 30-ին առավոտ շուտ մեկնեց՝ «երեխեքը ինձ են սպասում, Խաչոյին մենակ եմ թողել, խոսք եմ տվել, որ շուտ եմ հասնելու»: Նոյեմբերի 1-ի գիշերը, երբ օրը փոխվում է, տեղ էր հասել»: Նոյեմբերի 2-ին Սամվելը զոհվում է Մարտունու շրջանի Ննգի գյուղում: Արկի մի փոքրիկ բեկոր դիպչում է նրա գլխին՝ զարկերակին, վայրկյանները վճռում են ամեն ինչ: Տղաները շտապում են բժշկի մոտ հասցնել Սամվելին, բայց ամեն ինչ անօգուտ է լինում: Տիկին Գայանեն հիշում է՝ երբ Սամվելը վերադառնում էր մարտի դաշտ, քույրը խնդրում է. «Սա՛մ, հանկարծ կասկադ գլխիցդ չհանես»:

«Նախքան պատերազմը քույրիկից Հայաստանի զինանշանով գլխարկ և վերնահագուստ էր խնդրել, պատվիրել էինք, սակայն, բնական է, պատերազմի պատճառով իրեն չէին հասել: Այդ օրը մեկնելիս հագավ այդ շապիկն ու գլխարկը և գնաց: Դեպքի օրն այդ հագուստով է եղել, հետո այդ շորերն ուղարկեցին մեզ: Նոյեմբերի 4-ին Սամվելն արդեն «տանն» էր»: Երբ հարցնում եմ Սամվելից հետո ուժ ստանալու աղբյուրի մասին, տիկին Գայանեն արձագանքում է. «Սկզբում թվում էր, թե ուրիշ իրականության մեջ ենք ապրում, երազ է, արթնանալու ենք, ու ամեն ինչ վերջանալու է: Հետո, երբ սկսում ես գիտակցել տեղի ունեցածը, ամենավատ շրջանում ես հայտնվում՝ քո ցավի հետ մենակ ես մնում: Իսկ հետո եկավ այն գիտակցումը, որ Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի: Միշտ եմ ասում՝ երանի նրան, ով «գնալու» է ինչ-որ մեծ գործ, սխրանք կատարած:

Մեր թեմի առաջնորդը՝ Բագրատ սրբազանը, որ մեզ շատ հարազատ մարդ է, և ում դերը շատ մեծ է, որ մենք ավելի խաղաղ և ուժեղ ենք, միշտ ասում է. «Երանի բոլոր այն տղերքին, որոնք գնացին հայրենիքի համար, որովհետև չկա դրանից ավելի մեծ սխրանք: Չկա ուրիշ որևէ մահ, որ կարող է ավելի վեր դասվել, քան երբ քո անձը զոհես հանուն ուրիշ մարդկանց»: Դա մեզ հպարտություն է տալիս, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը: Տեսնում ես մարդկանց, որ այնքան մեծ սիրով են խոսում իր մասին, իր զինվորներին, որոնք գրում և հարցնում են, թե կարո՞ղ են ինչ-որ բանով օգտակար լինել մեզ: Նաև սա է մեզ հպարտություն փոխանցում»:

Հ. Գ. - Կապիտան, մարտկոցի հրամանատար, հրետանավոր Սամվել Մատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Զորավար Անդրանիկ» մեդալներով, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի թե՛ ծառայության տարիներին, թե՛ հետմահու: Նախքան շրջափակումը Սամվելի ընտանիքն Արցախի Հանրապետությունից տեղեկացել է, որ նա արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի, բայց հայտնի պատճառներով այն Տավուշ՝ Սամվելի ընտանիքին չի հասել: Այդ հարցով Տավուշի մարզպետարանը դիմել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությանը: Սամվելը հուղարկավորված է Այգեհովիտի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում












Ձեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան