Եկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը
PoliticsՀայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել հոգևոր դաշտը և այն դարձնել ներքաղաքական նպատակների սպասարկու։ Փաշինյանի կողմնակիցները փորձում են շահագործել այն հանգամանքը, որ երկար ժամանակ չի գումարվել Ազգային եկեղեցական խորհուրդը՝ դրանով հնարավորություն ստանալ քննարկելու կաթողիկոսին հեռացնելու հարցը։
Իշխանությունների նպատակը պարզ է․ ստեղծել կառավարելի հոգևոր առաջնորդի ինստիտուտ, որն իր ուղերձներով կհամապատասխանի իշխանության քաղաքական գծին։ Թեև սա զուտ եկեղեցու ներքին կազմակերպական հարց է, այն արհեստականորեն վերածվում է պետական ճնշման գործիքի։ Այս բոլոր քայլերի խորքում ընկած է ավելի վտանգավոր մտադրություն՝ հայ ժողովրդին զրկել իր հոգևոր և ինքնության հիմքերից, եկեղեցին վերածել իշխանությանը ենթարկվող կառույցի և սահմանափակել նրա պատմական առաքելությունը։
Եկեղեցու ներսում Փաշինյանը փորձում է գտնել հոգևորականներ, որոնք պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ՝ ապահովելու համար կաթողիկոսի հեռացումը։ Սակայն եկեղեցու դեմ իրականացվող ճնշումը հարվածում է հենց Հայաստանի անվտանգությանը։ Հայ Առաքելական Եկեղեցին մնում է միակ խոշոր անկախ ինստիտուտը, որը կարողանում է արտահայտվել առանց կառավարության վերահսկողության։ Այն իր պատմական դերով և հանրային ազդեցությամբ մշտապես եղել է ազգային տոկունության կենտրոն։
Սա արդեն մտահոգություն է առաջացրել նաև միջազգային մակարդակում։ Իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դիմել է Եվրամիությանը՝ կոչ անելով դադարեցնել ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Նրա խոսքով՝ քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը և եկեղեցու դեմ իրականացվող հարձակումները լրջորեն ոտնահարում են օրենքի գերակայությունը։ Ամստերդամը պահանջում է հրատապ քննարկումներ և ԵՄ ֆինանսավորման դադարեցում՝ նշելով, որ «չի կարելի աջակցել մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»։
Խիստ գնահատական է հնչեցրել նաև ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ իշխանության «ստատուսագրային» քաղաքականությունն ուղիղ նպատակ ունի կազմաքանդել եկեղեցին։ Նրա խոսքով՝ հանրային դաշտ են նետվում ամենաանիմաստ ու վտանգավոր մտքեր, որոնք լարում են հասարակությանը և ծառայեցնում հակաեկեղեցական օրակարգ։ Հայրապետյանը հիշեցնում է, որ դեռևս ամռանը Փաշինյանն առաջարկում էր կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանայով», իսկ հիմա առաջ է քաշվում նոր սխեմա, որի նպատակն է թողնել եկեղեցին առանց առաջնորդի։
Նա ընդգծում է, որ այն հոգևորականները, որոնք կարծում են՝ կարող են լինել իշխանության «ընտրյալ թեկնածուն», պարզապես սխալ են հաշվարկում։ Իրական նպատակը կաթողիկոսի ինստիտուտի լիակատար վերացումն է, և յուրաքանչյուրը, ով ներգրավվում է այս գործընթացում, պարզապես գործիք է՝ եկեղեցու կազմաքանդման ճանապարհին։
Ադրբեջանագետը նաև զգուշացնում է, որ արդեն ութ ամիս հանրային դաշտը զբաղված է այս վտանգավոր օրակարգով, մինչդեռ իրականության մեջ Հայաստանի դեմ մշակվում են ամենավտանգավոր ծրագրերը։ Եկեղեցու շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամը շեղեցնում է հանրային ուշադրությունը, թույլ տալով, որ արտաքին սպառնալիքները մնան անարձագանք և չկանխված։
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը ոչ միայն ներքաղաքական պայքարի դրսևորում է, այլ պետականության հիմքերի վրա ուղղված հարված։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության պահապանը, իսկ դրա գլխազրկումը կարող է լրջորեն խարխլել Հայաստանի համընդհանուր կայունությունն ու դիմադրողականությունը։