Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը

Politics

Վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և արևմուտքի միջև հարաբերությունները: Այդ մասին են վկայում բազմաթիվ մեսիջներ, որոնցով կողմերը հասցրել են փոխանակվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում:


Առաջին լուրջ «զանգը» Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն էր՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թեև Հայաստանից Լուկաշենկոյին առաջինը շնորհավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն այս շնորհավորանքը պետք է առավելապես դիտարկել Ծառուկյանի և Լուկաշենկոյի միջև առկա մտերիմ, ընկերական հարաբերությունների պրիզմայով: Ծառուկյանը շնորհավորում էր, այսպես ասած, իր կողմից, որպես անհատ և որպես քաղաքական գործիչ:

Սակայն, լրիվ այլ մեսիջ է իր մեջ պարունակում երկրի վարչապետի՝ պետությունների ղեկավարներից առաջիններից մեկը Լուկաշենկոյին շնորհավորելու հանգամանքը: Հանգամանք, որը բնավ չվրիպեց Հայաստանում դիսլոկացված պրո-արևմտյան ուժերի աչքից: «Սորոսականները» մեկը մյուսին հերթ չզիջելով հարձակվեցին Փաշինյանի վրա, վերջինիս պիտակավորելով ավտորիտար լիդեր, մեղադրելով երկիրը ժողովրդավարության բաստիոնից՝ ժողովրդավարության կղզյակի վերածելու մեջ: Բնական է, որ «սորոսականների» շուրթերով իր բացահայտ դժգոհությունն այդ քայլից արտահայտում էր հենց արևմուտքը:

Լուկաշենկոյին շնորհավորելուց օրեր անց «Սասնա Ծռերի» գործով մեղադրող դատախազը շատերի համար անսպասելի կոշտ պահանջ առաջադրեց՝ տասնյակ տարիների և նույնիսկ ցմահ ազատազրկում «Ծռերի» համար: Վերջին ամիսների ընթացքում մի շարք փաստացի ապացույցներ ներկայացվեցին, որոնք վկայում էին «Սասնա Ծռերի» և Հայաստանում «Սորոսի» գրասենյակի միջև եղած կուռ համագործակցության մասին: Սակայն, անգամ առանց այդ փաստերի հանրայնացման էլ, գաղտնիք չէ, որ ստեղծման առաջին իսկ օրվանից այս ուժն ունեցել է վառ ընդգծված արևմտամետ ուղղվածություն: Ուշագրավ է, որ հեղափոխությունից հետո «Ծռերի» դեմ հարուցված քրեական գործերը կարճվեցին, իսկ ինքը` Փաշինյանը, ԱՄՆ այցին ընդառաջ ընդունեց կուսակցության ղեկավարությանը, ի դեպ, այդ քայլը միանշանակ չընկալվեց հանրության կողմից: Հասկանալի է, որ օրերս դատախազի առաջարկած նման կոշտ պատժաչափը քննարկվել է վերևների հետ, և ստացել նրանց դաբրոն, դա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը բացահայտ կոնֆրոնտացիայի է գնում արևմուտքի հետ և չի թաքցնում այդ հանգամանքը: 

Ի դեպ՝ զուգադիպություն է թե` ոչ, սակայն «Ծռերի» դատի հաջորդ իսկ օրը տարածվեց պաշտոնական տեղեկություն, համաձայն որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին: 

Երեկ էլ հարցազրույցի ընթացքում «սորոսականների» հասցեին բավական խիստ արտահայտություններով էր հանդես եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, ասել էր՝ «Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձել դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։ 

 


Նախկինում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավական լոյալ էին «սորոսականների» հանդեպ, համենայնդեպս հրապարակային կերպով նման հայտարարություններ չէին հնչում, այսօր նման շեշտադրումներն ամենաբարձր կալիբրի գործիչների կողմից, ինքնին մեսիջ են, որ Փաշինյանի թիմի և արևմուտքի միջև լարվածությունը գնալով աճում է: 

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից ժամեր անց տարածվեց վարչապետ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման շրջանակներում տված հարցազրույցը: Ակնհայտ էր այն պրեսինգը, որի տակ հայտնվել էր Փաշինյանը, հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրը վերջինիս մեղադրեց կորանավիրուսի դեմ պայքարը տապալելու, Արցախում տարածքներ օկուպացնելու և ամենակարևորը՝ ՌԴ և արևմուտքի միջև ընտրություն կատարելու հարցում չկողմնորոշվելու մեջ: Վերջին մեղադրանքն ավելի շատ նման էր կշտամբանքի, որն արևմուտքը հրապարակային կերպով, ի դեմս BBC-ի հաղորդավարի, ներկայացրեց Փաշինյանին: Վերջինիս ընդունելությունն արևմտյան այս մեդիա հսկայի եթերում, մեղմ ասած, ջերմ չէր և դա իր հերթին նույնպես արևմուտքի մեսիջն էր Փաշինյանին և իր թիմին: 


Սակայն, ինչի՞ց է ի հայտ եկել վերը նշված կոնֆրոնտացիան: Արևմուտքում թերևս հոգնել են սպասել, թե երբ պետք է Փաշինյանը կատարի պայմանավորվածությունները, հատկապես՝ դրանց ամենաբովանդակային և արևմուտքի համար ամենակարևոր մասը՝ Հայաստանը ՌԴ ծիրից ամբողջությամբ դուրս բերելը: Արևմուտքում հասկացել են, որ Արցախի հարցում էլ Փաշինյանը առավելապես հակված է ՌԴ դիրքորոշմանը և դեմ չէ բանակցային սեղան Լավրովի պլանը վերադարձնելուն, ինչը նաև ենթադրելու է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայում Արցախում, մի բան, ինչը արևմուտքն ակնհայտորեն չի կարող մարսել: Փաշինյանն էլ իր հերթին երկու տարի լինելով իշխանության ղեկին հասցրել է գնահատել՝ ՌԴ հետ հարաբերությունների սառեցման բոլոր ռիսկերը և այսօր նույն Լուկաշենկոյին շնորհավորելը ակնհայտ ցույց է տալիս, որ Փաշինյանը ձգտում է պահպանել հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ: Նույնը կարելի է ասել նաև ՀԱՊԿ մասով, հատկապես սահմանին հուլիսյան բախումներից հետո Փաշինյանն առանձնացրեց ՌԴ դերը ռազմական էսկալացիայի հետագա խորացումը կանխելու հարցում: 

Փաշինյանի նման ռևերանսներն են պատճառը, որ արևմուտքը համարելով իրեն հեղափոխության փայատեր՝ այսօր իրեն քցված է զգում, այստեղից էլ սկիզբ են առնում Հայաստանում արևմուտքի արբանյակներ՝ «սորոսականների» վերջին շրջանի ակտիվ քննադատությունները, BBC-ում Փաշինյանին «ջերմ ընդունելությունը», ԱՄՆ դեսպանատան կոշտ մեսիջները, առ այն, որ Փաշինյանը այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը, ինչպես դա հեղափոխության ժամանակ էր և դրանից ամիսներ հետո....

Շարունակություն․․․

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System