Հայերեն
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում 

Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը

Քաղաքականություն

Վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և արևմուտքի միջև հարաբերությունները: Այդ մասին են վկայում բազմաթիվ մեսիջներ, որոնցով կողմերը հասցրել են փոխանակվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում:


Առաջին լուրջ «զանգը» Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն էր՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թեև Հայաստանից Լուկաշենկոյին առաջինը շնորհավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն այս շնորհավորանքը պետք է առավելապես դիտարկել Ծառուկյանի և Լուկաշենկոյի միջև առկա մտերիմ, ընկերական հարաբերությունների պրիզմայով: Ծառուկյանը շնորհավորում էր, այսպես ասած, իր կողմից, որպես անհատ և որպես քաղաքական գործիչ:

Սակայն, լրիվ այլ մեսիջ է իր մեջ պարունակում երկրի վարչապետի՝ պետությունների ղեկավարներից առաջիններից մեկը Լուկաշենկոյին շնորհավորելու հանգամանքը: Հանգամանք, որը բնավ չվրիպեց Հայաստանում դիսլոկացված պրո-արևմտյան ուժերի աչքից: «Սորոսականները» մեկը մյուսին հերթ չզիջելով հարձակվեցին Փաշինյանի վրա, վերջինիս պիտակավորելով ավտորիտար լիդեր, մեղադրելով երկիրը ժողովրդավարության բաստիոնից՝ ժողովրդավարության կղզյակի վերածելու մեջ: Բնական է, որ «սորոսականների» շուրթերով իր բացահայտ դժգոհությունն այդ քայլից արտահայտում էր հենց արևմուտքը:

Լուկաշենկոյին շնորհավորելուց օրեր անց «Սասնա Ծռերի» գործով մեղադրող դատախազը շատերի համար անսպասելի կոշտ պահանջ առաջադրեց՝ տասնյակ տարիների և նույնիսկ ցմահ ազատազրկում «Ծռերի» համար: Վերջին ամիսների ընթացքում մի շարք փաստացի ապացույցներ ներկայացվեցին, որոնք վկայում էին «Սասնա Ծռերի» և Հայաստանում «Սորոսի» գրասենյակի միջև եղած կուռ համագործակցության մասին: Սակայն, անգամ առանց այդ փաստերի հանրայնացման էլ, գաղտնիք չէ, որ ստեղծման առաջին իսկ օրվանից այս ուժն ունեցել է վառ ընդգծված արևմտամետ ուղղվածություն: Ուշագրավ է, որ հեղափոխությունից հետո «Ծռերի» դեմ հարուցված քրեական գործերը կարճվեցին, իսկ ինքը` Փաշինյանը, ԱՄՆ այցին ընդառաջ ընդունեց կուսակցության ղեկավարությանը, ի դեպ, այդ քայլը միանշանակ չընկալվեց հանրության կողմից: Հասկանալի է, որ օրերս դատախազի առաջարկած նման կոշտ պատժաչափը քննարկվել է վերևների հետ, և ստացել նրանց դաբրոն, դա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը բացահայտ կոնֆրոնտացիայի է գնում արևմուտքի հետ և չի թաքցնում այդ հանգամանքը: 

Ի դեպ՝ զուգադիպություն է թե` ոչ, սակայն «Ծռերի» դատի հաջորդ իսկ օրը տարածվեց պաշտոնական տեղեկություն, համաձայն որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին: 

Երեկ էլ հարցազրույցի ընթացքում «սորոսականների» հասցեին բավական խիստ արտահայտություններով էր հանդես եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, ասել էր՝ «Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձել դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։ 

 


Նախկինում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավական լոյալ էին «սորոսականների» հանդեպ, համենայնդեպս հրապարակային կերպով նման հայտարարություններ չէին հնչում, այսօր նման շեշտադրումներն ամենաբարձր կալիբրի գործիչների կողմից, ինքնին մեսիջ են, որ Փաշինյանի թիմի և արևմուտքի միջև լարվածությունը գնալով աճում է: 

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից ժամեր անց տարածվեց վարչապետ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման շրջանակներում տված հարցազրույցը: Ակնհայտ էր այն պրեսինգը, որի տակ հայտնվել էր Փաշինյանը, հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրը վերջինիս մեղադրեց կորանավիրուսի դեմ պայքարը տապալելու, Արցախում տարածքներ օկուպացնելու և ամենակարևորը՝ ՌԴ և արևմուտքի միջև ընտրություն կատարելու հարցում չկողմնորոշվելու մեջ: Վերջին մեղադրանքն ավելի շատ նման էր կշտամբանքի, որն արևմուտքը հրապարակային կերպով, ի դեմս BBC-ի հաղորդավարի, ներկայացրեց Փաշինյանին: Վերջինիս ընդունելությունն արևմտյան այս մեդիա հսկայի եթերում, մեղմ ասած, ջերմ չէր և դա իր հերթին նույնպես արևմուտքի մեսիջն էր Փաշինյանին և իր թիմին: 


Սակայն, ինչի՞ց է ի հայտ եկել վերը նշված կոնֆրոնտացիան: Արևմուտքում թերևս հոգնել են սպասել, թե երբ պետք է Փաշինյանը կատարի պայմանավորվածությունները, հատկապես՝ դրանց ամենաբովանդակային և արևմուտքի համար ամենակարևոր մասը՝ Հայաստանը ՌԴ ծիրից ամբողջությամբ դուրս բերելը: Արևմուտքում հասկացել են, որ Արցախի հարցում էլ Փաշինյանը առավելապես հակված է ՌԴ դիրքորոշմանը և դեմ չէ բանակցային սեղան Լավրովի պլանը վերադարձնելուն, ինչը նաև ենթադրելու է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայում Արցախում, մի բան, ինչը արևմուտքն ակնհայտորեն չի կարող մարսել: Փաշինյանն էլ իր հերթին երկու տարի լինելով իշխանության ղեկին հասցրել է գնահատել՝ ՌԴ հետ հարաբերությունների սառեցման բոլոր ռիսկերը և այսօր նույն Լուկաշենկոյին շնորհավորելը ակնհայտ ցույց է տալիս, որ Փաշինյանը ձգտում է պահպանել հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ: Նույնը կարելի է ասել նաև ՀԱՊԿ մասով, հատկապես սահմանին հուլիսյան բախումներից հետո Փաշինյանն առանձնացրեց ՌԴ դերը ռազմական էսկալացիայի հետագա խորացումը կանխելու հարցում: 

Փաշինյանի նման ռևերանսներն են պատճառը, որ արևմուտքը համարելով իրեն հեղափոխության փայատեր՝ այսօր իրեն քցված է զգում, այստեղից էլ սկիզբ են առնում Հայաստանում արևմուտքի արբանյակներ՝ «սորոսականների» վերջին շրջանի ակտիվ քննադատությունները, BBC-ում Փաշինյանին «ջերմ ընդունելությունը», ԱՄՆ դեսպանատան կոշտ մեսիջները, առ այն, որ Փաշինյանը այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը, ինչպես դա հեղափոխության ժամանակ էր և դրանից ամիսներ հետո....

Շարունակություն․․․

«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե