Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Չհատել նուրբ գիծը. Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում բնապահպանական բողոքները

Econoмицс

Ադրբեջանը Հայաստանի դեմ իր անհեթեթ պահանջները առաջադրելու գործում հերթական ճակատ է բացել։ Թեև անվանապես դա ներկայացվում է բնապահպանական նկատառումների ներքո, սակայն հիմքում ավելի շուտ տնտեսական և քաղաքական խնդիրներն են և այդ հողի վրա Հայաստանին լրջագույն հարված հասցնելը։

Ցավոք, այդ ճակատում Բաքվի բռնապետական ռեժիմը նաև «ակամա» դաշնակիցներ է գտել՝ ի թիվս հայ որոշ բնապահպանների և մի շարք լրատվամիջոցների։ Խնդիրը վերաբերում է Սյունիքի սահմանամերձ դարձած Ողջի գետին և այդ գետի իբր աղտոտմանը։

Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները տասնյակ ու հարյուրավոր նյութեր, հոդվածներ են հրապարակում, դրանք թարգմանելով նաև ռուսերեն և անգլերեն, ու տարածելով միջազգային կառույցներում, իբր Հայաստանը աղտոտում է սահմանային գետը՝ դրանով բնապահպանական մեծ վնաս հասցնելով տարածաշրջանին։

Հատկապես Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցի «բնապահպան» ակտիվիստների կողմից փակելու և միջազգային հանրության որոշակի իներտ արձագանքի պայմաններում, Ադրբեջանում հասկացել են, որ բնապահպանությունը և այդ կաղապարով քաղաքական կոչերի փաթեթավորումը լուրջ դիվիդենտներ կարող է բերել իրենց։

Սահմանամերձ գետի հետ կապված ցանկացած խնդիր, ցանկացած հրապարակում օգտագործվում է Հայաստանի դեմ։ Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ «բնապահպանները» գործում են բացառապես պետության հրահանգավորմամբ և ալիևյան վարչախմբի սցենարներով, Հայաստանում բնապահպանական շարժումը մշտապես ավելի ուժեղ է եղել և, հաշվի առնելով մեր երկրում ավելի ժողովրդավար և հանդուրժողական վերաբերմունքը թե՛ բնապահպանների և թե՛ զանգվածային լրատվամիջոցների տարածած կեղծիքների նկատմամբ, ադրբեջանցիները լուրջ կռվան են ստացել մեր երկրի դեմ օգտագործելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հրաարակումները ուռճացնում, անգլալեզու և ռուսալեզու տարածում են, միջազգային ատյաններին, ՄԱԿ-ին ներկայացնում, թե Սյունիքում գործող հանքարդյունաբերական ընկերությունները վնասներ են հասցնում տարածաշրջանին։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները լրջագույն մոնիթորինգ են իրականացնում հայկական սոցիալական ցանցերում և մամուլում և ցանկացած հրապարակում անխնա տիրաժավորում են։

Ողջ աշխարհում բնապահպանական թեմաների նկատմամաբ զգայուն վերաբերմունքն էլ շատ դեպքերում թույլ չի տալիս արևմտյան պետություններին համարժեք արձագանքել իրավիճակին, իսկ մեր երկրի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում ադրբեջանական կեղտոտ կեղծիքները տարածելու համար։

Խնդիրը միայն բնապահպանական չէ, այն իր խորքում նաև քաղաքական և տնտեսական խնդիրներ ունի։ Քաղաքական խնդիրն այն է, որ Ադրբեջանը լուրջ հնարավորություն է ստանում Հայաստանին հերթական անգամ մեղադրանքներ հասցեագրելու, մեր երկիրը միջազգային ասպարեզում որպես էկոցիդ իրականացնող ներկայացնելու։

Ամենակարևոր խնդիրը տնտեսականն է։ Գաղտնիք չէ, որ Սյունիքում գործող հանքարդյունաբերական ընկերությունները Հայաստանի տնտեսության լոկոմոտիվն են և նրանց շնորհիվ է, որ Հայաստանը զգալի միջոցներ է ներգրավում բյուջե, կարողանում այդ գումարով ապահովել երկրում թե՛ սոցիալական և թե՛ ռազմական ծախսերը։

Ուստի, Ադրբեջանի ջանքերն ուղղված են հայկական հանքարդյունաբերական ընկերություներին վնասելու և վերջնարդյունքում Հայաստանի տնտեսությանը լրջագույն վնասներ հասցնելուն։ Իհարկե, բնապահպանական թեմաները չափազանց կարևոր են, սակայն պետք է գիտակցել, որ անմեղ բնապահպանական կոչերը որոշակիորեն վնասում են նաև Հայաստանի Հանրապետությանը։ Հարկավոր է ամեն ինչ անել չափված, հաշվարկված և կշռադատված, չանցնել նուրբ գիծը։

Մինաս Ավագյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network