Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Առանց պաշտոնի մնացած կարկառուն ՔՊ-ականների շրջանում դժգոհություն է հասունանում

Politics
Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ ռոտացիա է իրականացնում ՔՊ-ական պաշտոնյաների շարքում` մեկ ՔՊ-ականին փոխատեղելով մյուսով։ Ակնհայտ է, որ Փաշինյանական ոճով արվող այդ ռակիրովկաները այնքան էլ ՔՊ-ականների սրտով չեն, և մի շարք նախկին պաշտոնյաներ, կարծես, լուրջ նեղսրտել են Փաշինյանից և թիմից։
 
Դիցուք` ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանը, ում աշխատանքից Փաշինյանը դժգոհ էր և վերջինիս փոխարեն ՊՎԾ-ում իր աչքեր կարգեց Ռոմանոս Պետրոսյանին։ Ուլիխանյանը վերջին շրջանում հարցազրույցներ է տալիս, որոնք անչափ ուշագրավ են իրենց շեշտադրումներով։ Նա շեշտում է, որ նոր պաշտոնի նշանակվելու սպասումներ, իհարկե, կան, սակայն դեռևս որևէ հստակություն չկա։ Թերևս այսպիսով Ուլիխանյանը իր ակնկալիքներն էր փորձում հասցնել Փաշինյանին:
 
Սիսիանում ևս կրքերը սրվել են՝ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի: Կռիվը քաղաքապետի աթոռի շուրջ է: Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Այլ դժգոհ մարդիկ էլ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Ավագյանը այս ընթացքում մի շարք ուշագրավ Ֆեյսբուքյան գրառումներ է արել։
 
Այսինքն, մի կողմից Ավագյանը կիսում է այն կարծիքը, որ ՀՀ քաղաքական դաշտը պետք է առողջացնել՝ դիցուք ՔՊ-ականների մեծ մասը նման կարծիքի չեն, ավելին, նա դեռ հայտարարում է, որ Մարտի 1-ի կազմակերպիչները չեն պատժվել, այսինքն Փաշինյանը թերացել է այս կարևոր հարցում և չի կատարել ժողովրդին տված իր խոստումը:
 
ԱԻՆ նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը դեռևս նույնպես նոր պաշտոնի չի արժանացել։ Փաշինյանը ազատեց վերջինիս Շիրակի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ֆիասկոյից անմիջապես հետո։ Սարուխանյանն էլ բավական ուշագրավ և երկիմաստ գրառումներով է հանդես գալիս։ Ահա այստեղ նա հերքում է մամուլում առկա տեղեկությունը, որ ՔՊ գլխի տակ փափուկ բարձ դնելու պատճառով վերջինս հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում և նույնիսկ բերման է ենթարկվել։
 
Բացի այդ Սարուխանյանը բավականին խոհափիլիսոփայական գրառում էր արել պաշտոնից հեռանալուց հետո:
 
 
Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնից ազատվելուց հետո աշխատում է ստվերում մնալ և զբաղվել սեփական կլինիկայի գործերով։ Շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանը յուրային Ղուկասյանին առանց պաշտոնի չի թողնի, սակայն, նախկին մարզպետի մոտ դեռևս սպասողական վիճակ է։ Իսկ այդ վիճակում նա բավականին ուշագրավ և կրկին երկիմաստ գրառումներ է անում։ Դիցուք` այս գրառումից այնքան էլ չի հասկացվում, թե ում նկատի ունի Ղուկասյանը` այսպես ասած նախկիններին, թե սեփական թիմակիցներին, քանի որ գրառման մեջ նկարագրված վարքագծով նաև վերջիններս են աչքի ընկել:
 
Գաղտնիք չէ, որ առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո ավելի բարձր պաշտոն ստանալու ամբիցիաներ են նկատվում նաև Արսեն Թորոսյանի մոտ։ Վերջինս անգամ ինքնաառաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնում, սակայն, Նիկոլ Փաշինյանը հասկացրել էր, որ նման առատաձեռնություն իրենից ակնկալել չարժի։ Դրանից հետո Թորոսյանը յուրային սորոսական ՀԿ-ի միջոցով սուր քննադատության էր արժանացրել գործող նախարար Ավանեսյանին` թիթեռ նկարելու և ոչ պատշաճ որակի աշխատանք կատարելու համար, ձեռքի հետ էլ քննադատելով Փաշինյանին, որ չի ազատվում նման կադրից։
 
Իհարկե, ՔՊ-ում Փաշինյանի կադրային քաղաքականությունից դժգոհ նախկին պաշտոնյաների թիվը շատ ավելի մեծ է, նրանք փորձում են թեկուզ ոչ ուղղակիորեն, սակայն հասկացնել քաղաքական թիմի ղեկավարին, որ դեռևս ունեն կարիերան բարձր պաշտոններում շարունակելու ակնկալիքներ, ձեռքի հետ էլ ինչպես ասում են` թեթևակի շանտաժ են անում՝ երկիմաստ հարցազրույցներով և գրառումներով: Հարցը նրանում է, թե արդյո՞ք Փաշինյանը կտրվի թիմակիցների այս շանտաժին, կտա՞ նրանց նոր պաշտոններ, թե ոչ...
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition