Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին. News.am
Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալի քույրը Անի Նաջարյանը:
Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:
Անին հերքեց սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորեց կեղծ տեղեկություններ չտարածել:
Նշենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Մարալ Նաջարյանը Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի շնորհիվ ազատվել է գերությունից։
Հիշեցնենք, որ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են։