Գասպարյան Օնիկը, Առուստամյան Միշկան, բոլորը ոտքից գլուխ արյան մեջ թաթախված են. Ծնող
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր ակցիան դադարեցրեցին, բայց հայտարարեցին, որ պայքարը չեն դադարեցնելու, քանի դեռ իրենց որդիներին չեն գտել ու բերել:
Այստեղ անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն ասաց, որ իր որդու մասին որևէ հստակ տեղեկություն որևէ մեկը չի ստացել. «Հոկտեմբերի 10-ից հետո իմ տղային որևէ մեկը չի տեսել, իսկ մենք իր հետ խոսել ենք հոկտեմբերի 12-ին: Երեխեքն էլի շրջափակման մեջ են եղել: Պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն երեխաներին չեն հանել այնտեղից»:
«Որդիս ժամկետային զինծառայող է, կարանտինի սերժանտ: Այնտեղ, որտեղ երեխեքն են եղել, եղել է 312 հեռախոս: Մանուկյան Դավիթը, Աղաբեկյան Արթուրը, Հադրութի ԿԳԲ-ի Սերգոն են եղել այնտեղ:
Որևէ մեկը մատը մատին չի խփել էտ երեխեքին հանելու համար: Դիվիազիայի հրամանատար Առուստամյան Կարենը: Էլ որ ոչխարի անունը տամ: Արզումանյան Միշկան (ՊԲ հրամանատար), բոլորն արյան մեջ թաթախված են, ոտքից գլուխ: Գասպարյան Օնիկով: Հրադադարից հետո գործողություն չեն արել, ծամել դրել ենք բերանները, չեն արել»,-ասաց նա: