Հադրութի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
Արցախի` Ադրբեջանի տիրապետության տակ անցած Հադրութի շրջանում ադրբեջանցիներին պատկանող ավտոմեքենան` երկու ուղևորով և վարորդով, պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում է Vestikavkaza-ն:
Նշվում է, որ փետրվարի 4-ին Ֆիզուլիի բնակիչ Շահին Գուլիևը ոստիկանություն է դիմել` հայտնելով իր եղբոր` Մեհման Գուլիևի և նրա երկու ընկերների` Իլգար Ահմեդովի և Մուստակիմ Ալեսկերովի անհետացման մասին:
Պարզվել է, որ փետրվարի 7-ին, Նուզգեր գյուղում «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայով Ահմեդովը պայթել է հակատանկային ականի վրա: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1988 թվականին ծնված Մեհման Գուլիևի դին:
Մյուս երկուսի որոնումները շարունակվում են: