Եկել է զտման ժամը․Էդուարդ Շարմազանով
PoliticsԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եկել է զտման ժամը։
Ինչու՞ ենք հաճախ պետականություն կորցրել։
Որովհետեւ պետք եղած ուժը մեր մեջ չենք փնտրել։
Հաճախ ապավինել ենք հռոմեացու,պարթեւի,բյուզանդացու,արաբի,մոնղոլի,մամլյուքների,խաչակիրների ,մեծ տերությունների եւ երբեմն նունիսկ թուրքերի բարեհաճությանը։
20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, բայց չենք գիտակցել ,որ պետք է ապավինել Աստծոն ու հայկականությանը։
Թուլացանք,քանի որ դարձանք օտարամոլ եւ նյութապաշտ։
Բայց ամեն ինչ կորած չէ։ Պետք է անցյալում թողնել ստրկամտությունն ու չարությունը,պոպուլիզմն ու օտարամոլությունը։
Եկել է զտման ժամը։
Մի կողմում օտարածին նիկոլիզմն է,մյուսում՝ Հայրենիքն ու հայկականությունը։
Հայկը չի պարտվելու ոսոխ Բելին։