Մանիպուլատոր ու ոչ կոմպետենտ իշխանությունը ժամանակին չանսաց Գ.Ծառուկյանի սթափության հորդորներին ու հիմա ունենք, այն ինչ ունենք
PoliticsԿարեն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն ինչ վերջին 2,5 տարիները կատարվում էր Հայաստանյան ներքաղաքական կյանքում, մեղմ ասած, մտահոգիչ էր՝ ատելության մթնոլորտի գեներացում, սխալ արտաքին քաղաքականություն, տապալված ներքին քաղաքականություն: Եվ բնական էր, որ այդ ամենը մի օր հանգեցնելու էր աղետի, ցավոք սրտի աղետը իրեն սպասեցնել չտվեց: Այս ամբողջ ընթացքում կար մի քաղաքակն գործիչ, ով ամենաբարձր ամբիոներից գործող իշխանությանը սթափության կոչ էր անում, հստակ մատնանշելով, թե ինչի կարող է հանգեցնել նրանց ապաշնորհ կառավարումը: Խոսքը իհարկե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին է, բոլորս ենք հիշում հունիսի 5-ի նրա հայտարարությունը և դրան հետևած քաղաքական հետապնդումների շարքը, որ սկսվեց Ծառուկյանին լռեցնելու համար: Սակայն Գագիկ Ծառուկյանը չընկրկեց քաղաքական հետապնդումների առաջ, քանի որ նրա համար ավելի կարևորը իր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունն էր: Ցավոք սրտի մանիպուլատոր ու ոչ կոմպետենտ իշխանությունը չանսաց Ծառուկյանի սթափության հորդորներին: Եվ հիմա առավել քան երբևէ մեր պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, հիմա առավել քան երբևէ պետք է հասկանանք, որ պետք է միասնական լինել, այլապես մեր սերունդներին ժառանգելու պետություն չենք ունենա: Իսկ դրա համար կա միմիայն մի լուծում՝ վայրկյան առաջ հեռացնել, այս ապաշնորհ իշխանությանը իր ստախոս առաջնորդի գլխավորությամբ: Եվ ուրեմն՝ ի գործ հանուն մեր պետության, ու հանուն մեր վաղվա օրվա: