Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող իշխանության ձեռքին քաղաքական հետապնդման գործիք է դարձել
PoliticsԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ կոռուպցիայի կանխարգելամն հանձնաժողովը մի խայտառակ՝ քաղաքական հետապնդում ենթադրող, որոշում ուղարկեց ՍԴ, որպեսզի Գագիկ Ծառուկյանի պատգամավորական անհամատեղելիության հարցով որոշում կայացվի նրան զրկել մանդատից: Մինչդեռ, Ծառուկյանի փաստաբանները, ի գիտություն նաև հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի, ներկայացրել են հիմնավորված հակադարձումներ, որ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ընկերության կառավարչի կալանավորված լինելու պատճառով, որպեսզի կոնցեռնի գործունեությունը չկասեցվի, որոշում է կայացվել նրան փոխարինել: Այսինքն ըստ էության, Ծառուկյանը չի միջամտել ոչ մի գործընթացի, այլև զուտ անելանելիության բերումով, կոնցեռնի կառավարչի պարտականությունները փոխանցել է մեկ այլ անձի: Օրենքն իմիջայլոց, չի արգելում նման գործողությունը, այսինքն Ծառուկյանը պատգամավորական անհամատեղելիության տեսանկյունից օրենք չի խախտել: Հիմա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի երկար-բարակ մեկնաբանությունները ոչ միայն անհարկի են, այլև արդեն բոլորովին այլ բանի մասին մտածելու տեղիք են տալս: Մասնավորապես, ինչպես նիստից հետո հայտարարեցին նաև ԲՀԿ-ական պատգամավորները, սա ակնհայտորեն քաղաքական հետապնդման շարունակությունն է Ծառուկյանի նկատմամբ, որը սկիզբ դրվեց այն բանից հետո (հունիսի 5), երբ Ծառուկյանը քաղխորհրդի նիստում ելույթ ունեցավ և կոշտ գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
Ինչ է ստացվում, Հայկուհի Հարությունյանը մասն է կազմում այդ հետապնդումների և հավասարապես հետագայում պատասխանատվություն նէ կրելու կողմնակալ և ուղղորդված գործելու համար: Վստահաբար ՍԴ-ն այդ անհեթեթ դիմումը հետ է ուղարկելու, բայց այստեղ կարևորը երևույթն է, երբ ԱԺ հանձնաժողովը կոմնակալ կերպով փորձ է անում իրականացնել մոլագար վարչապետի հրահանգները, ինչ անկախությա մասին կարող է խոսք լինել: հորդորում եմ հանձնաժողովի նախագահին վերանայել իր արատավոր գործելաոճը քանի դեռ ամբողջությամբ մաս չի կազմել Նիկոլ Փաշինյանի ապօրինություններին: