Մեհրիբանն իր ընկերուհուն՝ Աննային դեռ Շուշի մուղամ լսելու չի՞ հրավիրել, հենց այն նույն Շուշի, որտեղ Էռատոյի Աննայի կարծիքով տղերքն ընկան «հանուն ոչնչի». Դավիթ Գրիգորյան
ՄՆԱՑ ՄԵԿ ՕՐ
Վաղը Քարվաճառ կմտնեն ադրբեջանական զորքերը։ 25 տարի առաջ Քարվաճառից մեր հայրերը դուրս վռնդեցին թուրքերին, ջախջախեցին գլխովին, ոչնչացրին թշնամու ուժերը, մարտընկերներին իրենց ձեռքերով հողը դրեցին, որ կարողանան էդ հողին հավատարիմ մնալով պահպանել Քելբաջարը։ Մնացին մինչև վերջին կրակոցն ու հաղթեցին։
Վաղը Քարվաճառն այլևս հայկական չի լինի։ Այնտեղ կմնան միայն երազանքներն ու հիշողությունները։ Վաղը լինելու է իմ կյանքի ամենադժվար օրերից մեկը։ Վաղը ես Հայրիկիս դիմելու իրավունք չեմ ունենալու, որովհետև հենց ես թույլ տվեցին ներքին թուրքին ստորագրել իր արյամբ ազատագրած հողերի հանձնման թղթի տակ։ Գլխիկոր Դավիթը Վահագնի շիրիմի առաջ ամոթից գետինը կմտնի։
Հ․Գ․ Մեհրիբանն իր ընկերուհուն՝ Աննային դեռ Շուշի մուղամ լսելու չի՞ հրավիրել, հենց այն նույն Շուշի, որտեղ Էռատոյի Աննայի կարծիքով տղերքն ընկան "հանուն ոչնչի"։
Իրենք անհայրենիք էին, մեզ էլ հայրենիքից զրկեցին։
Դավիթ Գրիգորյան