ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ փաստահավաք աշխատանքներն արձանագրել են լրացուցիչ ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին
PoliticsՀայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, դրանով հանդերձ՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից: