Միայն կույրը կարող էր չտեսնել, որ Թուրքիան պատրաստվում է մասնակցել ղարաբաղյան պատերազմին․ ո՞ւր էին ՀՀ հատուկ ծառայությունները․ Репортер
PoliticsՂարաբաղյան պատերազմի շունչը դեռևս զգացվում էր շատ ավելի վաղ, երբ թուրք ռազմական պատվիրակություններն սկսեցին պարբերաբար այցելել Բաքու։ Դա Անկարայի և Բաքվի միջև աննախադեպ ռազմական փոխգործակցություն էր, գրում է Репортер-ը։ Ո՞ւր էին հայկական հատուկ ծառայությունները, երբ դեռևս օգոստոսին Անկարայից Բաքու ժամանած պատվիրակությանը առաջնորդում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ըստ ամենայնի, այդ այցի ընթացքում է կնքվել «Բայրաքթար» հետախուզական-հարվածային անօդաչու սարքերի մեծ խմբաքանակի մատակարարման պայմանագիրը։ Այս փաստերը ակնհայտ էին դարձնում, որ վերահաս պատերազմի վտանգը։ Այս ամենից ընդամենը ամիսներ անց սկսվեց ղարաբաղյան պատերազմը։ Այս փաստերը միայն կույրը կարող էր չտեսնել, սակայն հայերը էյֆորիայի մեջ էին Հայաստանի Տավուշի սահմանին հուլիսյան մարտերում ունեցած հաջողությունների ֆոնին։ Ինչո՞ւ նրանք չտեսան այս վտանգն ու չփորձեցին կանխել այն, գրում է պարբերականը։