Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Նիկոլ Փաշինյանը դասալիք է, նրա տեղն աղբամանում է, նա հանձնեց մեր հայրենիքը․Արթուր Վանեցյան

Politics

Իմ դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հրաժարականը պահանջած ընդդիմադիր գործիչը՝ գեներալների ոսադիրներով Շոշի դիրքերը թողել ու փախել է, իսկ այսօր հայտարարում է, որ բանակի կողքին կանգնած է։

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ –ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ։ Իմ զորախմբում ներգրավված են եղել ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ։ Ներգրվաված են եղել մտավորականներ, դասախոսներ, գիտնականներ, սովորական մարդիկ, մեր զորախմբին Արցախում միացել է նաև 25 հոգանոց կամավորների խումբ, որոնք տեսնելով մեր կազմակերպությունը, մեր առաջադրանքների կատարման արդյունավետությունը ցանկություն են հայտնել միանալ մեր զորախմբին»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց իրեն դիմում, Արթուր Վանեցյանն արձագանքեց․

«Որովհետև Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինձ վարկաբեկելու արշավի շրջանակում փորձում է մանիպուլացնել հասարակությանը և ինձ ներկայացնել որպես դասալիք։ Պետական դավաճան եղանք, պետական հեղաշրջում իրականացնող եղանք, Ռուսաստանի գործակալ եղանք, կոռուպցիոներ եղանք, ոչ պրոֆեսիոնալ աշխատակից եղանք, անգամ պատերազմի առաջին օրերին ոչ ուղիղ մեղադրանք հնչեցվեց դավաճանության մասին, որից հետո խորհրդարանի կուսակցությունների հանդիպմանը ուղիղ հարց են տվել Նիկոլ Փաշինյանին, որ սենց բան ես գրել, ասել էր՝ հա, էդ տեղեկատվությունը չհաստատվեց, կեղծ էր, բայց հանրության մեջ մնաց, որ դավաճաններ կան։ Այ, ինքն է պառակտել բանակը, հատկապես երկրի ղեկավարը պետք է իմանա իր խոսքի արժեքը, էս մարդն իր խոսքի արժեքը չգիտի, նա զարթնում է մի բանի մասին է խոսում, երեկոյան այլ բանի մասին է խոսում, մյուս օրը, երբ հարցնում ես նախկին խոսացածի մասին, ասում է՝ ես նման բան չեմ ասել, բերում ես տեսանյութ ես ցույց տալիս, ասում է՝ կոնտեքստից կտրված է, իսկ եթե շատ է նեղն ընկնում, ասում է՝ դե, կարող է սխալվել եմ»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

«Չեմ կարծում, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կգար և երեկ կհանդիպեր դիրքը լքած դասալիքի հետ։ Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը չի ծառայել բանակում, «դասալիք» է մնացյալ բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել, ծլկել է։ Ամենամեծ դասալիքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակից ազատված մինչև պատերազմի սկսվելը գնում և կանգնում էին դիրքերում, նկարվում էին, զորքին շարում էին, էդ զորքը նորմալ չէր վերաբերվում, որ իրենց շարքում դասալիքներ կան»,- ասաց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց, որ երբ ինքը հրաժարական էր տվել, Նիկոլ Փաշինյանն ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, թե գերագույն գլխավոր հրամանատարի դեմ նման հայտարարություն անող գեներալի ուսադիրները պետք է հանել և շպրտել աղբամանը, իսկ ինքն էլ ի պատասխան նշել էր, թե ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբամանում։

«Ցավոք, ժամանակը շատ արագ եկավ, և Նիկոլ Փաշինյանի տեղն այսօր այդ աղբամանում է, որովհետև նա ծախեց, հանձնեց մեր հայրենիքը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը՝ հավելելով, որ մեր բանակը կռվել է, ծանր մարտեր են եղել, բայց, ցավոք տարաքծներ էինք զիջում, բայց դա մեր բանակի մեղքը չէր, որովհետև մեծ թվով ուժերի դեմ էինք կռվում։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բանի դիմա՞ց է հանձնել հայրենիքի մի մասը, Արթուր Վանեցյանը նշեց, որ փաստեր չունի։

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System