Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի քաղաքները
PoliticsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ալիևն ասել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, թե իբր հոկտեմբերի 10-ից հետո Ադրբեջանը դադարեցրել է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը:
«Հոկտեմբերի 10-ից հետո մենք չենք թիրախավորում Լեռնային Ղարաբաղի քաղաքները: Մինչ այդ, այո, մենք դա ընդունում ենք»,- ասել է Ալիևը` հավելելով, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայկական կողմն իբր իր ռազմական ստորաբաժանումներն ու տեխնիկան տեղակայել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում:
Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ` ընդգծելով, որ այսքան տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն ցանկացել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: