Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ». Էդուարդ Շարմազանով

Politics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հոկտեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

Մեր տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- գրել էր վարչապետի խոսնակը։

Այս հայտարարությունից ժամեր անց Երկրորդ նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնելուց առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստ, քանի որ սահմանը հատելիս դա պարտադիր պայման է, և պարզվել է, որ թեստի պատասխանը դրական է։

«Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

168.am-ը ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ևս առաջարկ եղել է Մոսկվա մեկնելու, և առհասարակ այդ գործընթացում որքանո՞վ է նա ընդգրկված։

«Հայաստանի նախկին երեք և Արցախի նախկին երկու նախագահների հանդիպումը եղել է փակ, տեղեկատվությանն ամբողջությամբ տիրապետում են հինգ նախկին նախագահները, սա ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ հանդիպմանը, որի մասին հաջորդ օրը մենք հայտարարել ենք։ Ինչո՞ւ են այդպես որոշել, սա բացարձակապես նրանց որոշելիքն է, և ես այժմ չեմ կարող գաղտնազերծել, թե ինչ են քննարկել։ Այո, այդ գործընթացներում ընդգրկված է եղել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, և հրապարակային ասվել է նաև, որ հանդիպում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջև։ Այս համատեքստում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից, թե ինչու այդպես որոշվեց, կրկնում եմ՝ հանդիպման մանրամասներին տիրապետում են բացառապես հինգ նախագահները։ Նույնիսկ, եթե ես որոշակի տեղեկատվություն իմանայի, կոռեկտ չէի համարի դա հրապարակելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ այս պահին Սերժ Սարգսյանն Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին նա Հայաստանում է։ Սերժ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ, ավելին՝ պատերազմի առաջին օրվանից ՀՀԿ-ն հայտարարել է, որ կանգնած է բանակի ու հայ զինվորի կողքին՝ հումանիտար, դիվանագիտական, ռազմական, կամավորական քաղաքական առումներով»։

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն մոտ 2 հազար հանրապետականներ կամավորագրվել են, նրանց շրջանում կան զոհեր ու վիրավորներ։

«Բոլոր ուղղություններով ՀՀԿ-ն՝ առանց հրապարակայնացնելու, փորձում է աջակցել ի փառս Հայաստանի ու Արցախի, և, բնականաբար, այս ամենն իրականացվում է կուսակցության նախագահի անմիջական ղեկավարությամբ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Կառավարությունում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը։ Իսկ հաջորդ օրը տեղի էր ունեցել ՀՀ երեք պաշտոնաթող նախագահների և Արցախի երկու նախկին նախագահների հանդիպումը:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia