Անհայրենիք տականքներին այդպես էլ հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի հայրենանվեր աշխատանքը
PoliticsՄիքո Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Շատ ցավալի է, որ այս օրերին մեր լրատվական դաշտը փոխանակ մտահոգվելու և հետաքրքրվելու զինվորի մասին՝ պահը չի կորցնում մեկ-երկու լայքի համար ապատեղեկատվություն տարածել և աղբով լցնել մեդիա հարթակը: Հասկանալի է, որ թշնամուն վայել կերպար նրանք այդպես էլ չեն կարողանում հանել իրենց միջից և ամեն ինչ անում են այս կամ այն մարդուն քննադատել և կեղծ ինֆորմացիա տրամադրել մարդկանց: Եվ չգիտես ինչու՝ թերթերից մեկը որոշել է այս անգամ կանգ առնել Գագիկ Ծառուկյանի վրա, ով ինչպես գիտենք օրեր առաջ ազատ արձակվեց: Կեղծ ինֆորմացիա է տարածվել այն մասին, որ նա պետբյուջե մի քանի միլիարդի հասնող գումար է փոխանցել, որը իբր թե հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում է գոյացած եղել: Նշված հայտարարության բովանդակությունից արդեն իսկ պարզ է դառնում, որ սա բացարձակ սուտ է և իրականության հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում մշտապես եղել են ստուգումներ և եթե անգամ եղել են խախտումներ, ապա դրանք շատ արագ շտկվել են: Իսկ ինչ վերաբերվում է նրա գումար փոխանցելուն, ապա նա այն մարդկանցից է, ով մշտապես կանգնած է իր ժողովրդի ու երկրի թիկունքին և ամեն անգամ իր մեծ աջակցությունն է ցուցաբերում. Եվ միանգամայն տրամաբանական է, որ այս պատերազմական շրջանում էլ նա իր աջակցությունը պետք է ունենար, իսկ ահա փոխանցված գումարը հենց դրան է վերաբերվում: Ու շատ լավ կլինի, եթե վերջ տաք այս անառողջ մթնոլորտին և կեղծ տեղեկություններ չտարածեք, եթե չունեք հստակ ապացույցներ, և մենք լավ գիտենք, որ չունեք ու այս լուրերը ձեր դատարկ ուղեղների «արգասիքն» են: Նման կեղծ լուրեր տարածելը խոսում է ոմանց նախանձի մասին, ովքեր անհայրենիք տականքներ են և ոչ մի կոպեկի ներդրում չունեն այս երկրում, իսկ Գագիկ Ծառուկյանի հսկայական գործերը պարզապես չի մարսվում նրանց կողմից: Մենք դուրս ենք գալու այս պատերազմական ծանր վիճակից հենց Ծառուկյանի նման մարդկանց շնորհիվ, այլ ոչ թե համակարգչի դիմաց նստած մի քանի գրոշանոց լրագրող կոչեցյալների, ովքեր շուտով ամեն մի սուտ ինֆորմացիայի համար պատասխան են տալու: