ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը
PoliticsՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Հեզա Անդրեաս դոն Հաիրը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը:
«Կայացել է կարծիքների եւ գնահատականների օգտակար փոխանակում, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների հետ: Հաստատվել է բոլոր հայտարարությունների կատարման անայլընտրանքությունը, որոնք ընդունվել են ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Քննարկման այլ թեմաներից է եղել իրավիճակը Ղրղզստանում եւ Բելառուսում, ինչպես նաեւ ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ընթացքը: