Րոպե առաջ Գագիկ Ծառուկյանի ազատության մեջ լինելը մեզ համար դրական կերպով բեկում կմտցնի պատերազմական իրադրությունում
PoliticsԲոլորիս է քաջածանոթ, թե ինչ է կատարվում երկրի ներսում և ինչ ծանր հետևանքների կարող է այն հանգեցնել: Այդ ամենից խուսափելու համար մեզ շատ անհրաժեշտ է լինել ավելի քան միասնական , ավելի քան համախմբված և մտածել միմիայն հաղթանակի մասին: Բոլորս ենք պայքարում այս պատերազմական իրավիճակը վերջնականապես լուծելու համար և դրա համար չենք խնայում ոչ մի ջանք ու եռանդ, որը օդ ու ջրի պես է մեզ անհրաժեշտ: Սակայն կա մի մտահոգիչ փաստ, որն արդեն ակտիվորեն շրջանառվում է հանրայն օրակարգում ևս: Խոսքը գնում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը այս օրերին գտնվում է ապօրինի կալանքի տակ և չունի հնարավորություն իր կապերը օգտագործելու միջոցով էլ ավելի լսելի դարձնի մեզ սպառնացող վտանգների ու արհավիրքների մասին: Բոլորս գիտենք, որ նա դարձել է քաղաքական հետապնդման «զոհ», բայց այս օրերին անտրամաբանական է շարունակել նրան փակի տակ պահելը: Նա մեկ անգամ չէ, որ ապացուցել է, թե ինչ կարող է անել ու անում է իր երկրի ու ժողովրդի համար. և ես վստահ եմ, որ այս պատերազմական շրջանում էլ նա կանի ամեն հնարավոր ու անհնարին բան, եթե գտնվի ազատության մեջ: Հետևաբար նրան պետք է ազատել և ցուցաբերել միասնականություն, քանի որ դա է լինելու մեր հաղթաթուղթը:
Մեծ հույս ունեմ, որ այս դատարանը կվճռի նրան ազատ արձակել. դրանից կշահի ժողովուրդը, կշահի պետությունը: