Պատերազմի հաղթական ելքն այս պահին որոշվում է յուրաքանչյուրի ներդրմամբ, իսկ Գ. Ծառուկյանի մասշտաբի մարդու դեպքում այն կենսական նշանակություն ունի
PoliticsVazgen Petrosyan-ը գրում է
Արտաքին վտանգի դեպքում միասնական ենք դառնում և դրան այլտնրանք չկա, բայց ընդունեք, որ այսօր միասնականության կոչեր անող անող իշխանությունը երկրի ներսում ճիշտ հակառակն է անում։ Այս օրերին, երբ բոլորը գործում են հանուն մեկ նպատակի, ապօրինի կալանքի տակ է պահվում խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք թե ինչքան մեծ է Գագիկ Ծառուկյանի ավանդը պետականաշինության գործում և վստահ եղեք նաև, որ պատերազմական իրավիճակում նրան ապօրինի անազատության մեջ պահելը ոչ՛ Հայաստանի, և ոչ՛ էլ առավել ևս Արցախի շահերից չի բխում։ Ու՞մ են պետք այդ միասնականության կոչերը, եթե դրանք խոսքից չեն անցնում գործի, եթե Գագիկ Ծառուկյանի նման հեղինակություն վայելող և միջազգային լուրջ կապեր ունեցող անձը նույնիսկ ռազմական դրության ժամանակ ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Գոնե այս իրավիճակում պետք է երկրի շահը վեր դասել սեփական ամբիցիաներից, դադարեցնել դատական համակարգի վրա ճնշումները և Գագիկ Ծառուկյանին անհապաղ ազատ արձակել։ Պետք է վերջ տալ այս էժանագին ներկայացմանը, քանզի իրավիճակը այլևս առաջվանը չէ և պատերազմական իրավիճակում Գագիկ Ծառուկյանի կապերն ու հեղինակությունը կարող են լուրջ դեր ունենալ։