Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Այս տարի աշխարհի առաջնությունն ավելի բարդ ստացվեց. Վարազդատ Լալայան

Sport

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարզիկների սպորտային կյանքը երկար չէ. քեզ հիշում են անցած ճանապարհի, նվաճած մեդալների, մրցանակների ու տիտղոսների շնորհիվ: Կմնա՞ս արդյոք մարդկանց հիշողության մեջ, կմնա՞ս արդյոք սպորտի պատմության մեջ՝ բացառապես կախված է նրանից, թե որքան հոգի, նվիրում կդնես գործիդ մեջ: Կամք. ահա այն հատկանիշը, որը միջին վիճակագրական մարզիկին առանձնացնում է սպորտի պատմության մեջ իր հետքը թողնել ցանկացող մարզիկից: 

Հայաստանի ծանրամարտի հավաքականը եղել ու մնում է համաշխարհային ծանրամարտում իր ծանրակշիռ դերն ունեցող թիմերից մեկը: 2025 թվականը ոսկե տարի էր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու արդեն Եվրոպայի ու աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանի համար: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լալայանն ամփոփել է աշխարհի առաջնությունը, խոսել Եվրոպայի առաջնության, Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող հայ ծանրորդ Գոռ Մինասյանի հետ ընկերության մասին (խմբ. Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը հանդես են գալիս նույն քաշային կարգում):    

-Վարազդատ, նախ ընդունեք իմ շնորհավորանքներն աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ և շնորհակալությունը՝ հպարտության պահերի համար: Ինչպիսի՞ն էր աշխարհի այս առաջնությունը Ձեզ համար։ 

-Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի աշխարհի առաջնությունն ավելի բարդ ստացվեց: Վնասվածք ունեի ու  ուշ վերականգնվեցի, սակայն կարողացա բավականին շուտ ինձ կարգի բերել ու տրամադրվել աշխարհի առաջնությանը: Նախորդ տարի, որն օլիմպիական էր, խոչընդոտներն ավելի քիչ էին: Փարիզ-2024-ից հետո էլ լավ մարզավիճակում էի: Նախորդ տարվա համեմատ` մրցակցությունն այս անգամ ավելի թույլ էր: Ինքս էլ ուժեղ մրցակցության ակնկալիք ունեի: Գոռ Մինասյանը լավ չմասնակցեց, իսկ Իրանի մարզիկների հետ էլ մի բան այն չէր: Գուցե, դիմացինի աչքի համար այս տարին ավելի հեշտ էր, սակայն ինձ համար այն ավելի դժվար էր:

-Իսկ զգացողությունները նո՞ւյնն էին:

-Գիտեք, ես յուրաքանչյուր մրցաշարի նախապատրաստվում եմ նույնությամբ, ինձ համար երկրորդական մրցաշարեր չկան:

-Այս տարին ոսկե տարի էր Ձեզ համար: Դուք նաև տարվա սկզբին դարձաք Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Սակայն Եվրոպայի առաջնությունում բոլորն ավարտեցին իրենց ելույթները, հետո միայն Դուք սկսեցիք: Ինչպիսի՞ն  էր այդ առաջնությունը Ձեզ համար:

-Եթե անկեղծ, Եվրոպայի այս առաջնությունն էլ իրականում բարդ էր ու դժվար: Եվրոպայի առաջնությունից առաջ էլ դաստակի վնասվածք ունեի: 2024 թվականին 5 մրցման էի մասնակցել ու չէի հասցրել վերականգնվել: Դժվարությամբ էի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա այն թույլ էր, իսկ կիլոգրամներն էլ ավելի ցածր էին: 

-Վարազդատ, աշխարհի այս առաջնությունում Դուք նաև ռեկորդային քաշ էիք պատվիրել` 261 կգ: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Հիմա, երբ փոխվել են քաշային կարգերը, միջազգային ֆեդերացիան սահմանել է ստանդարտ ռեկորդներ: Ու, քանի որ երկրորդ մոտեցմամբ արդեն իսկ մրցաշարն ավարտված էր` հաղթանակն ապահովված, ինձ մնում էր միայն գնալ աշխարհի ռեկորդի: Այս անգամ չստացվեց, բայց հույս ունեմ, որ այդ կիլոգրամներն ապագայում կբարձրացնեմ:

-Չեմ կարող չխոսել Գոռ Մինասյանի ու Ձեր ընկերության մասին, որը բնավ չի անդրադառնում մրցաշարերում մրցակցության վրա:  Գիտեմ նաև, որ երկուսդ էլ այն կարծիքին եք, որ ձեր մրցակցությունը միմյանց դեմ չէ, այլ ծանրաձողի հետ է: Ի՞նչ առանձնահատկություն ունի Ձեզ համար Գոռ Մինասյանի հետ ընկերությունն ու մրցակցությունը:

-Ուզում մի բան առանձնացնել. երբ մուտք գործեցի մեծահասակների հավաքական թե՛ Ռուբեն Ալեքսանյանը, թե՛ Գոռ Մինասյանն իրենց ճիշտ խորհուրդներով ինձ շատ են օգնել գերծանր քաշային կարգում կայանալու համար: Նրանցից շատ բան եմ սովորել: Գոռն իմ ընկերն է, շատ եմ հարգում ու շատ ավելի շատ սիրում եմ նրան: Նա այնպիսի բարձրակարգ մարզիկ է, որը միշտ պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա ու արժանի է միայն լավագույնին: Նա իսկական մարզիկի բնավորություն ունի` պայքար տվող է, համառ է, նվիրված է մարզաձևին: Աշխարհի այս առաջնությանը պատրաստվել ենք միասին, մինչև վերջին վայրկյանն իրար կողքի կանգնած ենք եղել: Անկեղծորեն ուրախանում եմ Գոռի հաջողություններով  ու առավել քան վստահ եմ` նույնն էլ ինքն է անում ինձ համար:

-Վարազդատ, գերծանր քաշային կարգում լեգենդար մարզիկ էր վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն: Թեպետ նա ավարտել է կարիերան և Դուք էլ ջերմ  ու ընկերական փոխհարաբերություններ ունեք միմյանց հետ, սակայն ի՞նչ եք սովորել նման լեգենդար մարզիկից թե՛ մրցահարթակում,  թե՛ դրանից դուրս:

-Լաշա Տալախաձեն ծանրամարտում ամենակայուն մարզիկներից մեկն է եղել մինչև իր կարիերայի ավարտը: Դուք շատ հազվագյուտ դեպքում կգտնեք մրցաշարեր, որտեղ նա մի քանի մոտեցում տապալել է: Անհնար է, որ նրանից  գոնե դա չուզենաս սովորել: Նա հրաշալի անձնավորություն է ու շատ լավ մարզիկ: Հիմա էլ կապի մեջ ենք, ընկերներ ենք:

-Այս հարցը դեռևս նախորդ տարվանից էի ուզում Ձեզ տալ ու հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է: «Փարիզ-2024»-ի պարգևատրման ժամանակ, երբ արդեն ստացել էիք Ձեր արծաթե մեդալը, մի պահ այն առաք ձեր ձեռքերի մեջ, նայեցիք ու համբուրեցիք: Ինչո՞ւ: Միթե դա Ձեր իսկ շնորհակալությո՞ւնն էր տարիների աշխատանքի համար: 

-Ինձ համար օլիմպիական մեդալը մեծագույն նպատակ էր: Եթե անկեղծ, հենց այդ պահին մի քիչ հիասթափված էի, որ այդքան մոտ էի ոսկուն, սակայն չունեի այն: Գիտեք, երբ մեդալն արդեն ինձ մոտ էր, իմ անցած ամբողջ ճանապարհն անցավ աչքերիս առջևով:  Մտքումս մի բան էր` Աստված ինձ համար այս պահին սա էր նախատեսել ու ես ընդունեցի այն՝ հարգելով այդ մեդալը, թեկուզ արծաթե: Բոլոր օլիմպիական մեդալները, անկախ գույնից, միշտ էլ հարգանքի են արժանի: Իհարկե, ուզում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն, ու հույս ունեմ կգա այդ օրը:  

-Խոսելով բուն մրցելույթներից՝ սովորաբար ի՞նչն եք լսում կամ տեսնում, երբ դուրս եք գալիս մրցահարթակ: 

-Երբ մրցահարթակում ես, ուզում ես մենակ մնալ ծանրաձողի հետ: Ծանրաձողն անշունչ առարկա է, ու դու անկարող ես նրան ինչ-որ բանով համոզել, խոսել: Քեզ մնում է միայն տրամադրվել այնպես, որ այլ տարբերակ չկա, ծանրաձողը պետք է բարձրացնել: Ինձ շատ է օգնում լռությունը, որ կարողանամ կենտրոնանալ: Ինձ չեն խանգարում մարզիչների ու հավաքականի անդամների ձայները, որոնց  ծանոթ եմ: Խանգարում են միայն  դահլիճից լսվող ձայները:  

-Վարազդատ, գիտեմ նաև, որ սովորաբար չեք նայում թիմակիցների ելույթները ու հազվագյուտ է լինում, որ մրցաշարերից հետո նայեք Ձեր իսկ մոտեցումները: Ինչո՞ւ: 

-Այո, շատ քիչ եմ նայում, երբեմն ստացվում է, որ մրցաշարից հետո իմ մոտեցումները նայում եմ, ու այն էլ այն պատճառով, որ դրանք տարածվում են սոցիալական հարթակներում:  Հնարավոր է, որ այս կամ այն մրցաշարերի ժամանակ մեկի մրցմանը միայն ներկա լինեմ: Ես ավելի շատ լարվում եմ թիմակիցներիս ելույթների ժամանակ, քան իմ ելույթների ընթացքում: Ու դա երևի նրանից է, որ ես տեսնում եմ, թե մարզումների ընթացքում մարզիկներն ինչպես են տանջվում, ու ամեն անգամ ինչ-որ մոտեցման ձախողման ժամանակ, կարծես, սրտիցս մի բան պոկվի:  

-Երկուական ոսկի ունեք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից: Ի՞նչ է պետք  Ձեզ Օլիմպիական խաղերի ոսկին ունենալու համար:  

-Հաջորդ տարի ունենք թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնություն: Առավել պատասխանատու տարի կլինի 2027 թվականը, քանի որ Հայաստանում կկայանա աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար:  Ես գիտեմ, որ աշխատանքի իմ բաժինն ունեմ անելու, ու այդ աշխատանքի չափը շատ մեծ է: Ամեն կողմ իր բաժին աշխատանքը պետք է կատարի` ես իմ կողմից, ֆեդերացիան` իր, Ազգային օլիմպիական կոմիտեն`իր: Ու ամենակարևորն այն է, որ բոլորիս  նպատակը մեկն է: 

-Վարազդատ, անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: 

Հետևեք մեզ՝ այստեղ

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages