ԱԱԾ-ում ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ փաստական տվյալներ չկան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ, Tert.am-ի հարցին ի պատասխան՝ նշել են կառույցից և հավելել, որ տեղեկություն լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայողի անհետացման մասին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։