Մենք ռուսական կողմին շատ հարցեր ունենք, բայց դրանք պետք է լուծվեն խոր երկխոսության պայմաններում. Բագրատ Սրբազան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ճգնաժամի մեջ: Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը պայմանագրային-իրավական հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, թեև այսօր այդ հարաբերությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ դրանք ամբողջությամբ կամ էապես խաթարված են։
Չնայած՝ մենք շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն համապատասխան պայմանագրային պայմանավորվածությունների մակարդակին և նորմալ հունի մեջ դրվեն»,- նշել է Գալստանյանը։
Նա նշել է, որ մեր հարաբերությունները պահանջում են չափազանց խորը երկխոսություն և փոխըմբռնում։
«Այս փուլում մենք հարաբերությունների բացակայության վիճակում ենք գտնվում։ Խնդիրները շատ են, բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ բոլոր հարցերը լուծել փոխըմբռնման ու երկխոսության մակարդակով»,- ասել է Սրբազանը։