Շահագրգռված ենք, որ Հայաստանում կայունություն լինի. Մոսկվան կաշխատի երկրում ցանկացած իշխանության հետ. ՌԴ սենատոր
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով, ՌԴ-ն աշխատելու է հանրապետության ցանկացած իշխանության հետ, գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը «գործընկեր է ՀԱՊԿ-ում, թեև վերջին շրջանում ավելի ու ավելի է խոսում այդ կառույցից դուրս գալու մասին»։
«Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ կայունություն լինի Հայաստանում: Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ. գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն», - ասել է քաղաքական գործիչը:
Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ասում է, որ «Հայաստանի բնական դաշնակիցն է և հույս ունի, որ այդպես էլ կմնա ապագայում»։
«Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանը»,- եզրափակել է նա։