Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք»

Politics

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։

«Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։


Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։

Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։

«Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։

Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։ Համամը, որ հայտնի է նաեւ «թուրքական բաղնիք» անվանումով, տաքացվում է ջրով լի կաթսայով, որի ժամանակ պատի մեջ ներկառուցված կաթսայում եռացող ջրի գոլորշին դուրս է գալիս կաթսայի անցքերից։ 

Կառուցվող առանձնատան տարածք մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ երկհարկանի առանձնատունը, ավտոտնակն ու օժանդակ շինությունը կանգուն են։ Շինարարները ավարտին էին հասցնում տան երեսպատումը։ Տեղադրված էին շինությունների պատուհանները, կառուցված էին տանիքները։

Հողամասի վրա կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը 527 քմ է։ Շինարարական ընկերություններն առանց ներքին հարդարանքի այսօր առանձնատներ են կառուցում 1 քմ-ը՝ 400 դոլարից սկսած (առավելագույնը՝ 500 դոլար)։ Եթե կառուցման միջին գինը համարենք 1քմ-ը 450 դոլար, ապա 527 քմ մակերեսով առանձնատան արժեքը կկազմի 237 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարին եթե ավելացնենք հողամասի ձեռքբերման արժեքը՝ 49 հազար ԱՄՆ դոլարը, կստացվի, որ միայն հողամասն ու տունը՝ առանց ներքին հարդարման, 286 հազար դոլար արժեն։ Դժվար է ասել, թե ներքին հարդարանքը և կահավորումը ավարտելուց հետո որքան կկազմի տան արժեքը։

Աշխարհագրագետի մասնագիտությամբ Գնել Սանոսյանը պետական պաշտոններ սկսել է զբաղեցնել 2018 թ.-ից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Նույն թվականի ապրիլյան հայտնի իրադարձություններից (բողոքի ակցիաներից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետ պաշտոնից) հետո Գնել Սանոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ և պաշտոնավարեց մինչև նույն տարվա հոկտեմբեր ամիսը։ Հոկտեմբերին վարչապետի որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ և պաշտոնավարեց մինչև 2021 թ.-ը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար և պաշտոնավարում է մինչ օրս։

Գնել Սանոսյանը կնոջ և երկու երեխաների հետ բնակվում է Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում։ 2022 թ.-ին նա Ծակքար գյուղի առանձնատունը և հողամասերը նվիրել է եղբորը եւ սեփականության իրավունքով գույք այլևս չունի։ Մեկ տարի առաջ էլ վաճառել էր 2002 թ.-ի արտադրության «Մերսեդեսը»։ Գնել Սանոսյանը պաշտոնյա դառնալուց հետո հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելու իրավունք է ձեռք բերել Երևանում կառուցվող շենքում (բնակարանը դեռ շահագործման չի հանձնվել, ուստի սեփականության իրավունքը դեռ գրանցված չէ)։ 2022 թ.-ի ավարտին նախարարն իր բանկային հաշվին ունեցել է ընդամենը 2.9 միլիոն դրամ, իսկ կանխկիկ՝ 7.2 միլիոն դրամ և 150 հազար ռուբլի։ Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, 2022 թ.-ին հայտարարագրել է 6 անշարժ գույք, բոլորն էլ գտնվում են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ Դրանցից մեկն առանձնատուն է, մյուսները` հողամաս, որոնք ձեռք է  բերել 2002-2004 թթ.-ին։ Նախարարի կնոջ դրամական միջոցները հետևյալն են՝ 2.1 միլիոն դրամ բանկային հաշվին, 2 միլիոն դրամ և 260 հազար ռուբլի կանխիկ գումար։ 

Գնել Սանոսյանի մայրը նախարարի ընտանիքի հետ չի ապրում, ուստի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի։ Սակայն, բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ միջոցներով է թոշակառու Օլգա Սանոսյանը թանկարժեք առանձնատուն կառուցում և ի՞նչ միջոցներով է դրա համար նախատեսված հողամասը գնել։

Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նախարարին երկու հարց ենք ուղղել՝ 

Արդյոք առանձնատունը Ձեզ համար է կառուցվում։
Որտեղի՞ց Ձեր մայրիկին այդքան գումար հողամասի ձեռքբերման և առանձնատան կառուցման համար, ի՞նչ միջոցներով է գոյացել այդ գումարը։
Գնել Սանոսյանի պատասխանը հակիրճ է․ «Առանձնատունը կառուցում են եղբայրներս ծնողներիս համար։ Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network