Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի, եզդիական համայնքի ներկայացուցիչների, բժիշկների հետ:
Այս մասին լրագրողներին հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը․
«Իմիջիայլոց, ուզում եմ ասել՝ այսօր Արյունաբանական ինստիտուտի գլխավոր տնօրեն, մեր շատ սիրելի, ճանաչված բժիշկ, ազնվագույն մարդ, պարոն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է, ուրիշ պատճառաբանություն չկա, 20 օրից լրանում էր իր պաշտոնավարման ընթացքը, բայց իրենց խելքով որոշել են այսպես պատժել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ սա նշանակում է՝ բառի լայն իմաստով երկրում ռեպրեսիաներ են։
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրենք առաջիկայում բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ կհավաքվեն, որոշումներ կկայացնեն․
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ այս բոլոր անհամաձայնություն հայտնած քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհները փակում և խցանում առաջացնում, ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները։
Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, տեսեք՝ ինչպիսի վախի մեջ են ապրում այս մարդիկ։ Մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին հավաքել բերել, քաղաքը պարալիզացրել է»,- նշեց Սրբազանը։
Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս, նա ասաց՝ վախի պատճառով․
«Վախ, գիտե՞ք ինչ է դա, սուտ և վախ և իր իշխանությունը, մեքենաները կոստյումները, ամեն ինչ, որոնք կապված են նյութական արժեքի հետ, ոչ գաղափար, ոչ պետական միտք, ոչ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ է գործում ինքը, և այդ պատճառով հիմա մենք գտնվում ենք այս վիճակում»,- հայտարարեց նա։