Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է. Բայրամով
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերջին դրական զարգացումը կարելի է պատմական արդյունք անվանել։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Դրա ամենամեծ արդյունքն այն է, որ գործընթացն իրականացվել է երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների միջոցով, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - ասել է Բայրամովը։
Նա հույս է հայտնել, որ աշխատանքները դրական հունով կշարունակվեն: Բայրամովը նշել է, որ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից։
«Մինչ այդ փաստաթղթերի և պայմանների փոխանակում է եղել, բայց առերես հանդիպում չէր եղել, թեև գործընթացը շարունակվում էր Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում կայացած հանդիպումներով։ Չեմ ուզում մանրամասնել վերջին հանդիպումը, բայց այն դրական եմ գնահատում», - ասել է նա։