Իլոն Մասկը ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում
PoliticsSpaceX-ի հիմնադիր եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը մտել է ներառվել է ամենահարուստ մարդկանց հնգյակում, վկայում են Forbes-ի վարկանիշային տվյալները։
0:05-ի դրությամբ Մասկի ունեցվածքը 74․2 միլիարդ դոլար է կազմել (գումարած՝ վերջին օրվա 5․1 միլիարդ դոլարը): Դա տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի արժեքի բարձրացման ֆոնին, որը Nasdaq բորսայում աճել է մինչեւ 1․668 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց՝ ավելի քան 9 տոոսով, հայտնում է ՌԲԿ-ն։
Վարկանիշում առաջատարն Amazon-ի ղեկավարն է Ջեֆ Բեզոսն է, որի ունեցվածքն աճել է 13 միլիարդ դոլարով եւ կազմել 189 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն եւ նրա ընտանիքն է (113․8 միլիարդ դոլար), երրորդը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսն է (113․4 միլիարդ դոլար): Հաջորդը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 90.3 միլիարդ դոլար կարողությամբ։
Անցյալ շաբաթ Մասկն առաջին անգամ հայտնվել էր Forbes-ի վարկածով աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց շարքում եւ զբաղեցրել էր ութերորդ տեղը՝ 70.8 միլիարդ դոլար կարողությամբ: Հինգշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, Nasdaq-ում աճուրդների ավարտին Tesla-ի մեկ բաժնետոմսի արժեքը 1․546 դոլար էր: Ինչպես նշել է Bloomberg-ը, տարեսկզբից ի վեր ընկերության բաժնետոմսերի արժեքն ավելացել է ավելի քան չորս անգամ։
Հուլիսի 11-ին Bloomberg-ի վարկանիշում Մասկն առաջ էր անցել Berkshire Hathaway-ի նախագահ Ուորեն Բաֆեթից: Այդ ժամանակ, գործակալության տվյալներով, նրա ունեցվածքն աճել էր 6․1 միլիարդ դոլարով (մինչեւ 70․5 միլիարդ դոլար) այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերն աճել էին 11 տոկոսով:
Մայիսի սկզբին գործարարը Twitter-ի իր էջինTesla-ի բաժնետոմսերի գինը չափազանց բարձրացված էր անվանել: Այդ հրապարակումից հետո մայիսի 1-ի երեկոյան բաժնետոմսերի արժեքը նվազել էր 9․35 տոկոսով՝ հասնելով 708․77 դոլարի, իսկ Մասկի ունեցվածքը կրճատվել էր 2․8 միլիարդ դոլարով: