«Պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է նաև այսօր»
Politics
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Փետրվարի 20-ը Հայաստանի և հայ ժողովրդի պատմության ամենանշանավոր ամսաթվերից մեկն է, քանի որ 1988 թ․-ին հենց այս օրը ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը իրավամբ պատմական որոշում կայացրեց՝ արտահայտելով արցախահայության և ընդհանրապես ամբողջ հայ ժողովրդի կամքը։ Սա փաստացի ազգային և ժողովրդավարական շարժման մեկնարկն էր, որի արդյունքում ներկայումս մենք ունենք ազատ, ինքորոշված և հաղթանակած Արցախ։ Պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է նաև այսօր, որը մեր պետական և ազգային շահերով պայմանավորված բնական անհրաժեշտություն է»։