Սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն. Բագրատ Սրբազան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշեր չեմ տեսել, ամբողջ գիշեր լույս էր, լուսավոր մարդկանց ներկայությամբ ամբողջ երկինքը լուսավորված էր՝ երկիրն էլ հետը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բագրատ Սրբազանը:
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ աշխարհիկ իշխանություններն այսօր ասուլիս են տալիս ու ի՞նչ են ասելու, նորություն կա, որ ավետեն կամ գուժե՞ն, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Մի սուտ կասեն էլի»:
Անդրադառնալով իր հայտարարությանը Կառավարության պատասխանին՝ Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ կուսակցության մասին է խոսքը, իսկ պատասխանը Կառավարությունից է գալիս․
«Մեր երկիրը ժողովրդի իշխանության երկի՞ր է, թե՞ ոչ: Ժողովուրդն էլ կասի իր ձայնը, սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն: Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջությամբ ճշմարտության մասին է, անկախ նրանից՝ որքան կուզեն վարկաբեկել, դրոնով ինչ-որ պատկերներ անել, ծիծաղել մարդկանց վրա, ովքեր անձրևի տակ ու կարկուտի, կապ չունի թեկուզ 5 հոգի, 5 հոգի համոզված մարդ իր նպատակի համար քայլում է ճշմարտության ու ծաղրել այդ մարդկանց: Մարդիկ կան, որ բժշկվելուց, հիվանդանոցից դուրս են եկել ու քիչ առաջ այստեղ էին: Ձեռնափայտերով են գալիս մարդիկ, զոհվածի հայրը՝ Արամի Ղուլարյան, կատետրը ձեռքի վրա: Այս մարդուն ո՞վ է բերել՝ ճշմարտության զգացումը»,- նշեց Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով՝ մարդկանց շարքերն ավելանում են, կարելի է տեսնել՝ ինչքան երիտասարդներ կան, փորձում էին թաղել երիտասարդությանն ու ասել, որ անտարբեր են, բայց ձեր աչքերով էլ կարող եք ամեն բան տեսնել:
«Դեռ չեք տեսել վերջն ինչ է լինելու, դեռ վերջը չեք տեսել, փոքր ընթացքն եք տեսել միայն: Երեկվա արձանագրումներից՝ ինձ հետ առնչված մարդկանց հետ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում, տո նկար հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ես ամաչում եմ դա հրապարակել, էլ չասեմ իրենց Կառավարության ղեկավարի հետ նկարներ ու վիդեոներ, չասեմ դա, չասեմ այն խոսակցությունները, ես այս աստիճանին չեմ իջնելու, նրանք ոչ մի բան են մեր կողքը, գաղափարական իմաստով, մի օր կհասնի ժամանակը ու իրենք երևի կզղջան: ՔՊ-ի մասով ժամանակը ցույց կտա Կառավարության հերքումը»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը: