Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան
PoliticsԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները` Հ1-ից ու «Սիվիքներից» մինչև նրանց ամենօրյա ռեժիմով հարցազրույց տվողներ ու դիտումներ հավաքողներ: Եթե Հանրայինը ընդամենը մեկ օր ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, առկա մարտահրավերներն ու այս Շարժումը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի...
Մանաթով վարձատրվող այս գրչակները, «լրագրողները», մեկնաբաններն ու «փորձագետները» պիտի մերժվեն ու արդարացիորեն պատժվեն ապագա ազգային իշխանության կողմից: