Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները
PoliticsՏավուշում սահմանազատումից հետո սկսված բողոքի լայնածավալ ակցիաներին գործող իշխանությունները պատասխանում են չափազանց կոշտ ձերբակալումներով և քաղաքական հետապնդումներով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին առանձնահատուկ դաժան վերաբերվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԱԺԲ անդամները Ծիծեռնակաբերդի բարձունքում տեսնելով Աննա Հակոբյանին և Փաշինյանի փոքր դստերը, մի քանի րոպե վանկարկել էին «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ ցեղասպան»։
Աննա Հակոբյանն անվրդով լսել էր բոլոր այդ հայտարարությունները և հեռացել, սակայն դրանից հետո իշխանությունը նույն օրը երեկոյան 96 ԱԺԲ-ականի էր ձերբակալել, որոնցից 7-ին մեղադրանք է առաջադրվել, ընդ որում, Փաշինյանը չափազանց զայրացել է, որ քննչական կոմիտեն միայն 7-ին է մեղադրանք առաջադրել, ոստիկանութունից և քննիչներից պահանջել է այսուհետ հնարավորինս կոշտ լինել, ընդ որում չխորշել նաև մեկուսարաններում բռնություններ գործադրելուց։ Այս կերպ, նախ. գործող վարչախումբը փորձում է ցույց տալ հանրությանը, որ որևէ մեկին թույլատրված չէ վիրավորանքներ հասցնել հենց իրենց պարագլխի ընտանիքի անդամներին. հենց դա է պատճառը, որ շատ դեպքերում իրավապահներն անցնում են չափը։
Բողոքի ակցիաների մյուս մասնակիցները ևս զերծ չեն մնում գործող իշխանութունների բռնություններից, ընդ որում, ակնհայտ է մեկ զուգադիպություն. ոստիկաններն առավել կոշտ են այն մարդկանց հանդեպ, որոնք բողոքի ակցիաների ժամանակ վիրավորանքներ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։
Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը խոստացել է յուրաքանչյուր ոստիկանի պաշտոնի առաջխաղացում և պարգևավճար, եթե նրանք պաշտպանում են իր «թասիբը»։
Աշոտ Վարդանյան