Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ
PoliticsԹուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի անողնաշար քաղաքականության հետևանքով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն ու լկտիությունը նոր հորիզոններ են նվաճում։
Նախօրեին նախագահ Էրդողանը կոչով դիմել էր Հայաստանի իշխանություններին և հայտարարել, թե պետք է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ինչպես և մեղադրանքներ էր տարածել հայկական սփյուռքի նկատմամբ։ Երեկ էլ Էրդողանը ուղերձով դիմել է Պոլսո Հայոց պատրիարքարանին և Թուրքիայի հայությանը, կրկին ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և հաշտեցման կոչեր արել։
Ադրբեջանում էլ «Մտացածին ցեղասպանություն» խորագրով համաժողով էին գումարել, որտեղ կրկին ժխտել էին Հայոց ցեղասպանության փաստը։ Գործող իշխանություններն, իհարկե, վաղուց այլևս չեն հակազդում Հայոց ցեղասպանությունը ժխտելու թուրք-ադրբեջանական ջանքերին, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ևս այդ ժխտողականության շրջանակներում էր։
Հիմնականում իր ուղերձում օգտագործելով «Մեծ եղեռն» եզրույթը՝ Փաշինյանն այդ կերպ նախադրյալներ է ստեղծում հետագայում Հայոց ցեղասպանութունն ամբողջությամբ ժխտելու ուղղությամբ, ընդ որում, հայկական կողմը, ի տարբերութուն նախկին իշխանությունների, չի մերժում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը, այս կերպ թուրքական կողմի ձեռքը հաղթաթուղթ տալով։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այլ հարցերում Հայաստանի գործող իշխանությունների ոչ միայն անգործությունը, այլ նաև հանցավոր վարքը վկայում է, որ օր առաջ պետք է ազատվել փաշինյանկան վարչախմբից։
Ելենա Անդրեասյան