Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք տա, որ հայկական ծագումով որևէ քաղաքացի մարգինալացվի, դուրս մնա հասարակությունից կամ իրենց հայրենիքում զգա երկրորդ կարգի: Կարևոր է գնահատել պատմական իրադարձությունները բանականության, խղճի և պատմական գիտության դիրքերից՝ չտրվելով արմատական դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության խոսքին»,-ասել է նա:
Նա նաև հավելել է, որ «հարգանքով է հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում զոհված Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և ցավակցում նրանց թոռներին»։