ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք են բերվել ռազմաքաղաքական պայմանավորվածություններ՝ նշելով, որ ավելի վաղ պաշտոնական Երևանը հրապարակավ հավաստիացնում էր, որ Արևմուտքի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ:
«Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ: Միևնույն ժամանակ չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia's Defence and Security Resilience կոչվող փաստաթղթում ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի,ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի մասնագետներով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սահմանային տարածքներում Ադրբեջանի և Իրանի դեմ աշխատանքների ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի կրիտկական կարևորության ենթակառուցվածքների, էներգահամակարգի վերակողմնորոշում, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժում, իսկապես Երևանին փաթեթել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը», - ասել է նա: