Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 կմ² տարածք ունեցող երկիրն է:
Այս մասին ԱԺ-ում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը: Իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունը: Ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, ապա դրանք բացասական երաշխիքներ են: Ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով ապահովվում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես չկան»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով, դա է պատճառը, որ դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․
«Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյո՞ք անվտանգություն, ո՛չ, չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացումը: Այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնենք:
Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա»,- ասաց Փաշինյանը։
Առավել մանրամասն` այստեղ.