Բրյուսելից շատ բան սպասել չարժե
PoliticsԲրյուսելում այսօր կայանալու է Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը։
Նախնական տվյալներով նրանք կհանդիպեն ժամը 14-ին։ Մինչ հանդիպումը՝ Բլինքենն ու Ֆոն դեր Լեյնը իրենց պարտքն են համարել զանգահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան հավաստիացնել, որ եռակողմ այս հանդիպումը որևէ կերպ ուղղված չէ Ադրբեջանի դեմ և ընդամենը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի տնտեսական կայունությունը։
Տևական ժամանակ թե՛ Արևմուտքը և թե՛ Հայաստանի գործող իշխանություններն այս հանդիպումը փորձում էին ներկայացնել գրեթե ճակատագրական և առանցքային՝ Հայաստանի պաշտպանական դիմակայունությունը բարձրացնելու առումով։
Որքան մոտենում է հանդիպման օրը Ադրբեջանից ու Ռուսաստանից, իսկ երեկ նաև Թուրքիայից կոշտ գնահատականներ էին հնչում: Դրանց զուգահեռ Արևմուտքն նվազեցնում էր իր հայտարարությունների թափը, իսկ Ադրբեջանի նախագահին զանգելն ու համապատասխան պարզաբանումներ տալը վկայում է, որ Արևմուտքը շատ ավելի է գնահատում Ադրբեջանի, քան հենց Հայաստանի հետ հարաբերությունները, իսկ իրականում Հայաստանին փորձում են օգտագործել ընդամենը տարածաշրջանում սեփական քաղաքական շահերն առաջ մղելու համար, այլապես միայն Հայաստանի տնտեսության հետ կապված խնդիրների առումով որևէ մեկին, որևէ բան հաշվետու լինելու անհրաժեշտություն չէր ծագի։
Փաշինյանն էլ Բրյուսել է մեկնել մի մեծ շքախմբով՝ անգամ սեփական կնոջը տանելով, որ մինչ նա հանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ , Աննա Հակոբյանը ճեմի Բրյուսելի փողոցներում ու այցելի բրենդային խանութներ։
Թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու հանդիպումների արդյունքում, դեռևս հայտնի չէ։
Նանե Խաչունց