Փաշինյանի վարկանիշը գահավիժում է
PoliticsՀայաստանի քաղաքացիների 79,7 տոկոսը ընդհանրապես դեմ է Տավուշի մարզից սահմանազատումը սկսելու և 4 բնակավայրերը ադրբեջանցիներին փոխանցելու գաղափարին։
Ընդունելի չի համարում 7,8 տոկոսը։ Փաստացի, մոտավորապես հանրության 87,5 տոկոսը ընդհանրապես դեմ է Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնմանը։
Ավելի շատ ընդունելի է համարում հարցվածների 6 տոկոսը և միանշանակ Փաշինյանի կարծիքը կիսում է 2,9 տոկոսը։
«Գելլափ ինտերնեյշնլի» անցկացրած այս հարցումը վկայում է Տավուշի գյուղերի և սահմանազատման հարցերում իշխանության տոտալ ձախողման մասին։
Ի դեպ, հանրության գերակա մեծամասնությունը չափազանց բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, ընդհանրապես բացասական պատասխանը տվել է հարցվածների 47,1 %-ը, ավելի շուտ բացասական՝ 19,9 տոկոսը , ինչը վկայում է, որ հանրության 67 տոկոսը, ընդհանրապես դեմ է Փաշինյանին։ Լիովին դրական գնահատել է 8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 17,1 տոկոսը։
Անցած տարվա հունվարից հետո Փաշինյանի վարկանիշը շարունակում է նվազել։
2023 թվականի հունվարին հարցվածների մոտ 48 տոկոսն էր բացասական գնահատում, ներկայիս 67 տոկոսի դիմաց, ինչը փաստացի ապացուցում է, որ գործող իշխանություններն այլևս հասարակության շրջանում հանրային հենարան չունեն և լավագույն դեպքում իրենց իշխանությունը կարող են պահել բռնաճնշումների և ոստիկանական մահակի օգնությամբ։
Միակ հարցը, որ այստեղ ծագում է, թե դեռ ի՞նչ գործ ունի Փաշինյանը պետության ղեկավարի պաշտոնում և ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում ազատվել նրանից, չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում։
Մելանյա Ավետյան