«Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի. իմ չհանձնվելու դիմաց բոլորիդ հանձնելու եմ». Արտակ Զաքարյան
PoliticsԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի
Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:
Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:
Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:
Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը…
Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:
Հ.Գ.
Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու»: