Հերքում. Փաշինյանը հրաժարական չի տա
PoliticsՄամուլում լուրեր են տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը կուսակցության հրատապ նիստ է գումարել, որում հայտնել է, որ որոշում է կայացրել հրաժարական տալ, սեպտեմբերի 10-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան։
Տարածված տեղեկատվության վերաբերյալ 1or.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՔՊ գրասենյակից, որտեղից մեզ հայտնեցին, որ լուրն ընդամենը ապրիլմեկյան անհաջող կատակ է, որը նույնիսկ չեն պատրաստվում մեկնաբանել: