Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, իսկ եվրոպական ձգտում հայերն իսկապես ունեն. Միրզոյան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի. այս մասին արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Նման հարց այսօր Հայաստանի օրակարգում չկա», - նշել է նա:
Խոսելով Եվրամիության հետ մերձեցման մասին՝ Միրզոյանն ասել է.«ԵՄ-ի դեպքում կարող եմ ասել, որ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտում, և կուզենայի մեջբերել այն, ինչ վերջերս ասաց վարչապետը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն է հնարավոր համարում և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ»»։