Լավրովը զանգահարել է Միրզոյանին. գերծանր խոսակցություն է եղել
PoliticsՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որը Լավրովի նախաձեռնությամբ է եղել: Ըստ 1or.am-ի ռուսաստանյան աղբյուրների՝ գերծանր խոսակցություն է տեղի ունեցել: Լավրովը Միրզոյանին ուղիղ հարցեր է առաջադրել՝ շատ կարճ ու հստակ ասեք՝ դուք կա՞ք ՀԱՊԿ-ում, թե ոչ, Եվրամիություն գնու՞մ եք, թե ոչ, ի՞նչ է նշանակում դե ֆակտո ՀԱՊԿ-ից դուրս գալ: Կարճ ասած՝ դուք մեզ հե՞տ եք, թե ոչ, քանի որ ձեր պատասխանից կախված են լինելու մեր հետագա գործողությունները, ինչպես նաև վերանայումները՝ ձեր երկրի և առաջին հերթին ձեր իշխանության նկատմամբ:
Լավրովը շեշտել է՝ «և՛, և՛»-ը չի աշխատելու: Ընդ որում, դա ոչ թե իր, այլ Պուտինի տեսակետն է, ով հստակ պատասխան է ակնկալում Փաշինյանից՝ առանց այլևայլությունների:
Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն իր կուսակցական «վերնախավին» տեղեկացրել էր, որ ինքն իր որոշումը կայացրել է, և առաջիկա օրերին, առավելագույնը՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ է ներկայացնելու:
Առավել մանրամասն` այստեղ.