16 տարի շարունակ «մարտի 1-ի» տասը զոհի անուններն անգիր արած` փող, պաշտոն, իշխանություն ու հարստություն ձեռք գցեցին, դրամաշնորհներով ֆիլմեր նկարահանեցին․ Դավիթ Սարգսյան
PoliticsԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հինգ ամիս է` գրեթե ամենօրյա ռեժիմով արցախյան վերջին մեկօրյա պատերազմի մոտ 200 զոհերի կենսագրություններն եմ հավաքագրում ու հրապարակում ՀայաՔվեի էջում: 44-օրյա պատերազմի հազարավոր, ջերմուկյան պատերազմի հարյուրավոր զոհերի ամբողջական անվանացանկերն ու նրանցից շատերի կենսագրություններն առհասարակ հավաքագրված ու հրապարակված չեն: Ոչ էլ որևէ տեղ հուշարձան ունեն կանգնեցված:
Սա իմացած լինեն նրանք, ովքեր 16 տարի շարունակ «մարտի 1-ի» տասը զոհի անուններն անգիր արած` փող, պաշտոն, իշխանություն ու հարստություն ձեռք գցեցին, դրամաշնորհներով ֆիլմեր նկարահանեցին, և այլն...