ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնեն
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, հայտնում է dw.com-ը։
«Մենք ականատես ենք ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում պատմական պահի. այդ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը, որը մասնակցել է բանավեճին:
Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքականության ընտրությունը։
Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները նրա տնտեսության մեջ:
«Առջևում գտնվող ճանապարհը կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգային կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ ժամում», - զգուշացրել է եվրահանձնակատարը: