Եթե Հայաստանը ՀՕՊ hրթիռների կարիքն ունենա, ապա դրանք ևս կտրամադրվեն. Ֆրանսիայի ԶՈւ նախարար
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածությունը: Այս մասին Երևանում ՀՀ ՊՆ նախարարի հետ համետեղ ասուլիսում հայտնեց Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով Հայաստանում կլինի։ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կտրամադրվեն Հայաստանին»,- նշեց նա։
Ֆրանսիայի ԶՈւ նախարարը նաև ասաց, որ որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակություններն ուժեղացնելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ ղեկավարն և Ֆրանսիայի ԶՈւ նախարարը համագործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում։
Համաձայնագրեր են ստորագրվել նաև ֆրանսիական պաշտպանական կազմակերպությունների հետ։