Երևանից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին Հանրապետության չմասնակցելուն:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից:
«ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացել։
Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելուն»,- հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: