Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային հարցեր, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ռիո դե Ժանեյրոյում G-20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և տարածաշրջանային այլ հարցեր:
Ֆիդանը և Բլինկենը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» լիարժեք զինադադար ապահովելու համար: Քննարկվել էՈւկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը: